Ճշտել արդյունաբերության զարգացման առաջնահերթությունները եւ պետական երաշխիքների միջոցով որոշակի հովանավորչություն ցուցաբերել միջազգային շուկայում մրցունակ ապրանքներ արտադրող ձեռնարկությունների նկատմամբ։
Օրենսդրական բարեփոխումների եւ վարչաիրավական մեխանիզմների կատարելագործման միջոցով բարձրացնել վճարումային պարտավորությունների կատարման եւ հարկերի գանձման կարգապահությունը։
Առավելագույնս օգտագործել ներքին կոոպերացիայի հնարավորությունները եւ համալիր միջոցառումներ մշակել ներքին շուկայի զարգացման եւ պաշտպանվածության ուղղությամբ։
Գյուղատնտեսության բնագավառում ավարտին հասցնել արտադրություն – վերամշակում – իրացում շղթայի ձեւավորումը, նպաստել գյուղատնտեսական վարկերի հատկացման եւ ապահովագրական ֆոնդերի համակարգի ստեղծմանը, պետական ծառայություններ մատուցել սերմնաբուծության, անասնաբուժության եւ տոհմային անասնաբուծության, պարարտանյութերի եւ քիմիկատների հայթայթման, մելիորացիայի, ագրոտեխնիկական սպասարկումների գծով։
Նախատեսված ժամկետներում իրականացնել «Հանրապետություն միավորման» 1995 թվականի նախընտրական ծրագրում արտացոլված բոլոր կոնկրետ տնտեսական միջոցառումները՝ կապիտալ շինարարության եւ էներգետիկայի բնագավառների զարգացման ուղղությամբ։
Սղաճի էական կրճատման, դրամի փոխարժեքի կայունության պահպանման, աշխատավարձերի եւ կենսաթոշակների հարաճուն բարձրացման շնորհիվ ապահովել բնակչության կենսամակարդակի աստիճանական բարելավում։ Մանր ձեռնարկատիրության եւ գործարարության խրախուսման մեխանիզմների կիրառման միջոցով նպաստել բնակչության միջին խավի ձեւավորման եւ ընդլայնման գործընթացին։
Մշակել բնակչության զբաղվածության պետական համալիր ծրագիր։ Պետության կողմից ձեռքբերված վարկերի եւ օտարերկրյա մասնավոր ներդրումների շնորհիվ ստեղծել նոր աշխատատեղեր։
Ստեղծել սոցիալական պաշտպանվածության ամբողջական համակարգ։ Մշակել եւ կիրառել սոցիալական հատկացումներն առավել