Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/516

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նպատակային դարձնող մեխանիզմներ։ Սոցիալական արտոնություններն աստիճանաբար փոխարինել դրամական հատուցումներով։

Պետական ծրագրերի միջոցով հոգածություն ցուցաբերել ընտանիքի, մայրության, ծերերի ու հաշմանդամների, երեխաների սոցիալական պաշտպանության խնդիրների նկատմամբ։

Առողջապահության բնագավառի ֆինանսավորումն իրականացնել պետական հատկացումների, պարտադիր եւ կամավոր ապահովագրական ֆոնդերի միջոցով։ Պետության կողմից երաշխավորել բնակչության անապահով խավերի անվճար բժշկական օգնությունն ու սպասարկումը։

Պետական միջոցների հաշվին պայմաններ ստեղծել հանրապետությունը լքած քաղաքացիների կամավոր վերադարձը կազմակերպելու համար։ Ներգաղթը խրախուսելու նպատակով՝ Հայաստանում վերաբնակվողներին ժամանակավորապես ազատել որոշ քաղաքացիական պարտավորություններից։

Շարունակել աղետի գոտու շինարարության, բռնագաղթածներին բնակարաններով ապահովելու, սահմանամերձ բնակավայրերի վերականգնման աշխատանքները։ Երկարատեւ վարկերի տրամադրման միջոցով խրախուսել անհատական բնակարանային շինարարությունը։

Տնտեսական հնարավորությունների առկայության դեպքում անդրադառնալ բնակչության նախկինում արժեզրկված խնայողությունների աստիճանական հատուցման հարցին։

Կրթության, գիտության, մշակույթի բնագավառում

Ըստ ամենայնի ապահովել պետության մշտական հոգածությունը կրթության խնդիրների լուծման, հասարակական կյանքում ուսուցչի եւ դպրոցի դերի բարձրացման, ուսուցիչների սոցիալական պայմանների բարելավման, դպրոցների նյութատեխնիկական բազայի ամրապնդման, դասագրքերի պատրաստման եւ հրատարակության գործում։

Վերականգնել երաժշտական, նկարչական եւ մարզական ուսումնարանների երբեմնի վարկն ու բարի ավանդույթները՝ դրանք դիտելով որպես հրաշալի հիմք հիմնավոր բարձրագույն մասնագիտական կրթություն ձեռք բերելու համար։

Բարձրագույն կրթության բնագավառում շարունակել բուհերի ինքնավարության խորացման գործընթացը, կատարելագործել պետական