Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/568

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱ Բ-ի ըմբոստությունը հաղթահարվեց շատ արագ եւ չունեցավ լուրջ հետեւանքներ. Հակառակը՝ Հայաստանն այդ ճգնաժամից դուրս եկավ ավելի հասուն եւ ուժեղացած։

Դժբախտաբար նույնը չի կարելի ասել ԱԺՄ-ի գլխավորած սեպտեմբերյան հեղաշրջման փորձի մասին, որն ահավոր հարված հասցնելով Հայաստանի ժողովրդավարական համարումին ու միջազգային վարկին, լուրջ վտանգի ենթարկեց երկրի ներքին կայունությունը եւ փաստորեն դարձավ հայ ժողովրդի պատմության ամենախայտառակ էջերից մեկը։

Չկարծեք, թե չափազանցում եմ, հակառակը՝ դեռ շատ մեղմ եմ արտահայտվում. ամերիկյան պետքարտուղարության հայտարարության մեջ ԱԺՄ-ի ձեռնարկած բռնությունը որակվեց որպես ֆրուստրացիա, որը պարզապես բժշկական տերմին է։

Ո՞վ շահեց դրանից. ո՛չ ոք, բացի մեր չարակամներից։ Եթե շահեր գոնե Ազգային համաձայնության դաշինքը, գուցեեւ այդ արկածախնդրությունն արդարացված համարվեր։

Ստանալով ընտրողների ձայների 41 տոկոսը՝ Դաշինքը ձեռք էր բերել այնպիսի կապիտալ, որը նրան հնարավորություն էր տալիս առաջիկա հինգ տարիների ընթացքում հանդես գալ որպես լուրջ քաղաքական կազմակերպություն եւ օրինական ճանապարհով հասնել իր նպատակների իրականացմանը։ Սեպտեմբերյան խելահեղությամբ, սակայն, ԱԺՄ-ի առաջնորդը մի վայրկյանում վատնեց այդ ահռելի կապիտալը՝ փաստորեն դավաճանելով ու չափազանց ծանր կացության մատնելով իր քաղաքական դաշնակիցներին։

Եթե դեռեւս այս գնահատականը դաշնակիցների կողմից արտաբերվում է բավական երկչոտ, ապա անկասկած՝ վաղը դառնալու է տիրապետող ու միանշանակ։

Դաշինքն, ըստ էության, արդեն գոյություն չունի։ Սակայն նրա անդամներից ոչ ոք առայժմ չի համարձակվում դուրս գալ նրանից, վախենալով կրել Դաշինքը քայքայողի պիտակը, թեեւ բոլորին հայտնի է, թե ով է քայքայողը։

Սեպտեմբերի 25-ին ծագած քաղաքական ճգնաժամն այսօր, ըստ էության, լիովին հաղթահարված կարելի է համարել։ Վերականգնված է Հայաստանի ներքին կայունությունն ու քաղաքական հավասարակշռու