Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բոլոր նշված զիջումները ձեռք բերվեցին մեր ժողովրդի համառ պայքարի եւ սահմանադրական շրջանակներում ձեռնարկված հստակ եւ հետեւողական քաղաքական գործողությունների շնորհիվ, որոնցից գլխավորներն են՝ կազմակերպված ցույցերն ու միտինգները, համազգային գործադուլները, Լեռնային Ղարաբաղի Մարզային կոմիտեի, Մարզային եւ Ազգային խորհուրդների, ինչպես նաեւ Հայաստանի Գերագույն խորհրդի հայտնի որոշումները, անցյալ տարվա նոյեմբերի 7-ի ապշեցուցիչ համաժողովրդական ցույցը, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նույն ամսի 24-ին գումարված նիստը, Ղարաբաղի շրջափակման ճեղքումը շինանյութով բեռնված երկու ավտոշարասյունների կողմից, ադրբեջանական իշխանությունների ձեռնարկած ագրեսիայի կանխումը Խաչին-տափի նկատմամբ եւ այլն։ Արցախյան խնդրի լուծման ուղղությամբ տեղաշարժ կատարելու գործում վճռորոշ դեր խաղաց մանավանդ խոր ազգային-դեմոկրատական վերափոխումների իրականացումը Հայաստանում, որը որպես «հայկական գործոն» հակակշռեց բռնությամբ արտահայտվող «ադրբեջանական գործոնին»։ Հայաստանում իրականացված ազգային դեմոկրատական վերափոխումները՝ համաժողովրդական վերահսկողության սահմանումը իշխանությունների վրա, ընտրարշավների կազմակերպումը, Գերագույն խորհրդի վերածումը դեմոկրատական պառլամենտի եւ մանավանդ ազգային գաղափարաբանության հաստատումը հասարակական կյանքում, լայն արձագանք գտան ողջ սոցիալիստական համակարգում՝ կողմնակիորեն դառնալով արցախյան հարցի առաջխաղացման ուղղությամբ քաղաքական ճնշման ամենաազդեցիկ միջոցը։

Արցախահայության եւ Հայաստանի աշխատավորության համառ պայքարի ու զրկանքների գնով նվաճված զիջումների շնորհիվ Լեռնային Ղարաբաղն այսօր փաստորեն ձեռք է բերել իր անկախությունը եւ իրականում ոչ միայն պարզապես արտահայտել, այլեւ կենսագործել է ինքնորոշման իր իրավունքը։ Մեկուկես տարի է արդեն, որ Արցախում չեն կատարվում ադրբեջանական իշխանությունների բոլոր հրամաններն ու ձեռնարկումները, աստիճանաբար ամրապնդվում են Հայաստանի եւ Արցախի տնտեսական-մշակութային կապերը, աշխատանքներ են տարվում մարզի բնակչության ֆիզիկական գոյությունն ապահովելու ուղղությամբ։ Արցախի անկախության փաստն անելանելի վի