Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/587

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


― Կարո՞ղ է Հայաստանը ինչ- որ բան առաջարկել, թեկուզեւ որոշակի շրջանակների մեջ։

― Հայաստանը առաջարկել եւ շարունակում է առաջարկել ղարաբաղյան խնդրի փուլային լուծում։ Եկեք հանենք առայժմ այն ամենը, ինչը լարվածություն է ստեղծում։ Հետո նստենք եւ Ղարաբաղ – Ադրբեջան կամ Ղարաբաղ – Հայաստան – Ադրբեջան կազմով, ինչը կարեւոր չէ, խոսենք կարգավիճակի մասին՝ առանց նախնական պայմանների։ Բականաբար, առանց Ղարաբաղի խոսք չի կարող լինել ոչ մի բանակցության մասին, բայց ձեւն ինձ համար բացարձակապես երկրորդական է։ Գլխավորը՝ էությունն է, իսկ էությամբ դա չեչենական տարբերակն է. հանեցին խնդրի սրությունը, երդվեցին չկռվել, հարցը լուծել միայն խաղաղ միջոցներով, եւ հանգիստ զբաղվեցին գործով։

― Հիմա ո՞վ ավելի շատ պատրաստ չէ այդպիսի «Խասավյուրտի»։

― Իմ կարծիքով, այդպիսի տարբերակի բոլորն ավելի պատրաստ են, քան փաթեթային լուծման (փաթեթային լուծման տակ նկատի է առնվում Մինսկի խմբի նախկին առաջարկությունը՝ միաժամանակ լուծել ադրբեջանական հողերի եւ փախստականների վերադարձի, Ղարաբաղի անվտանգության երաշխիքի եւ կարգավիճակի որոշակիացման խնդիրները – Վ.Դ .)։ Կարծում եմ՝ թե՛ Ղարաբաղը, թե՛ Ադրբեջանը պատրաստ են։ Հայաստանի համար իրավիճակը մի փոքր այլ է, որովհետեւ մենք միշտ ասել ենք, մեզ համար ընդունելի է ցանկացած լուծում, որը կբավարարի Ղարաբաղին։

― Նշանակո՞ւմ է դա, որ «փաթեթի» մասին կարելի է մոռանալ։

― Իմ զգացողությամբ՝ այո։ Այդպիսի համընդհանուր լուծումն անհնարէ։ Կարծում եմ, միջնորդները եւս համոզվել են դրանում։

― Ի՞նչ է փոխվել միջնորդների մոտեցումներում այն ժամանակից ի վեր, երբ ֆինների փոխարեն համանախագահներ դարձան ամերիկացիներն ու ֆրանսիացիները։

― Ղարաբաղյան խնդիրն ավելի հրատապ է դարձել միջազգային հանրության համար։ Այսօր, երբ արդեն լուծված է ́ոսնիայի խնդիրը, երկրորդ խնդիրը Կիպրոսն է, իսկ երրորդը՝ Ղարաբաղը։ Եթե ֆինների համանախագահության ընթացքում միջազգային հանրությունը չէր արագացնում իրադարձությունները, այժմ տպավորություն է ստեղծվում, թե