Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/596

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գորիա է, եւ այսօր էլ դա կրկնում եմ ու վաղն էլ կասեմ։ Ի՞նչ նկատի ունեմ։ Ի՞նչ են այդ մարդիկ հասկանում ազգային գաղափարախոսության տակ։ Մեկ բան՝ ամբողջ ազգը պետք է ընդունի այդ գաղափարախոսությունը։ Ես այնպես եմ հասկանում, որ ամբողջ ազգը մեկ գաղափարախոսություն ընդունում է միայն տոտալիտար համակարգերում, միայն իդեոլոգիական պետություններում։ Իսկ երբ ժողովրդավարություն է, ապա ոչ ոք ոչ ոքի չի կարող պարտադրել որեւէ գաղափարախոսություն։ Հայաստանում այսօր առկա բոլոր գաղափարախոսությունները՝ լինի դա կոմունիստական, սոցիալ-դեմոկրատական, լիբերալ-դեմոկրատական, ազգայնական, թե ծայրահեղ-ազգայնական՝ ինձ համար ազգային գաղափարախոսություններ են, որովհետեւ սրանցից յուրաքանչյուրն իր մեջ է տեսնում ազգի խնդիրների լուծման լավագույն ճանապարհը։ Եթե ազգին պարտադր վում է ազգային գաղափարախոսություն, դրանով խաչ եք քաշում ժողովրդավարության վրա։ Կա՛մ մեկը, կա՛մ մյուսը։ Այո, հնարավոր է ազգին պարտադրել մի գաղափարախոսություն։ Այդպիսի բան տեսել ենք եւ տեսել ենք նաեւ դրա հետեւանքները։

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, «Ազգ» ― Անցյալ տարի նախընտրական պայքարի ընթացքում Դուք հայտարարեցիք, որ եթե Հայաստանի ընդդիմությունը գա իշխանության, ապա Ղարաբաղում կսկսեն ռազմական գործողություններ, , այսինքն պատերազմը կվերսկսվի։ Այսօր ինչպիսի՞ն է իրավիճակը, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ ԼՂ պաշտպանության նախարարը նույնպես չի բացառում ռազմական գործողությունների վերսկսումը՝ այս անգամ չկապելով Հայաստանում ընդդիմության իշխանության գալու հետ։

― Ես, այո՛, հայտարարել եմ նման բան։ Բառացի ոչ այնպես, ինչպես Դուք եք ասում, բայց էությունը ճիշտ եք արտահայտում։ Այո՛, ես համոզված էի, որ ընդդիմությունը, գալով իշխանության գլուխ, պիտի սկսեր դիմել արկածախնդրությունների, որոնցից առաջինը լինելու էր Ղարաբաղում պատերազմի վերսկսումը։ Բայց, գիտեք ինչ, սա մի ենթադրություն է, որը հնարավոր չէ ապացուցել։ Ինչպես գիտեք, պատմության մեջ «եթե» գոյություն չունի։ Ինչ վերաբերում է Բաբայանի հայտարարություններին, ապա ես կարծում եմ՝ դրանք անզգույշ, ոչ ճկուն հայ