տարարություններ են, մանավանդ կարգավորման պրոցեսի այսօրվա վիճակի տեսակետից։ Ես կուզեի հակված լինել դա համարելու անձնական կարծիք, որը բացարձակապես չի արտահայտում ԼՂՀ կառավարության կարծիքը։ Մենք եւ ամբողջ աշխարհը տեսանք, որ ԼՂ ժողովուրդը անցկացրեց ժողովրդավարական ընտրություններ։ Ե՛ւ ինձ համար, ե՛ւ ամբողջ աշխարհի համար ԼՂ կարծիքն արտահայտում է ԼՂՀ Նախագահը։ Իսկ պաշտպանության նախարարը, բնական է, միշտ պետք է պատրաստ լինի պատերազմի, ցանկացած պաշտպանության նախարար՝ նաեւ Վազգեն Սարգսյանը։ Քաղաքականությունը՝ քաղաքականություն, խաղաղության ձգտումը՝ խաղաղության ձգտում, բայց դրա ամենահիմնական կռվաններից մեկն էլ բանակի հզորությունն է, ռազմական ուժը, որը ես դիտում եմ ոչ թե որպես պատերազմի գործոն, այլ՝ խաղաղության։ Այո, պաշտպանության նախարարը պետք է պատրաստ լինի պատերազմի, որպեսզի ոչ մի անակնկալի չգա։
Ինչ վերաբերում է ընդհանրապես պատերազմի հնարավորությանը, ես պետք է ասեմ հետեւյալը։ Ես գտնում եմ, որ առաջիկայում պատերազմ չի լինելու, որովհետեւ խաղաղության գործընթացն արդեն բավականին լրջացել է։ Պատերազմն այսօր ձեռնտու չէ ոչ մի կողմին՝ ո՛չ Ղարաբաղին, ո՛չ Ադրբեջանին, քանի որ հույս կա, եւ շատ լուրջ հույսեր կան, որ այդ հարցը կլուծվի խաղաղ ճանապարհով։
ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, «Ինտերֆաքս» ― Մեծարգո Նախագահ, վերջին ժամանակներս հաճախակի խոսում են Ադրբեջանի եւ Հայաստանի ռազմական ուժերի հարաբերակցության մասին։ Մեծ մասամբ Ադրբեջանի առավելությունն է նշվում այս հարցում։ Ներկայումս ինչ հարաբերակցություն ունեն ռազմական ուժերը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի։ Այդ կապակցությամբ հետաքրքիր է իմանալ նաեւ՝ կա՞ որեւէ արդյունք եռակողմ հանձնաժողովի աշխատանքում, որը զբաղվում է Ռուսաստանի զենքը Անդրկովկաս ներկրելուհարցով։
― Առաջին հարցի առնչությամբ. թվեր չեմ ասի։ Մենք ռազմական գաղտնիքներ հրապարակելու իրավունք չունենք։ Այո, մեր հաշվարկներով, վերջին հինգ տարիների ընթացքում, Ադրբեջանն ստացել է կրկնակի, եռակի անգամ ավելի շատ զենք, տեխնիկա եւ զինամթերք, քան Հայաստանը։ Անցած պատերազմների ընթացքում Ադրբեջանն իր այդ