վել են համապատասխան քանակությամբ ստորագրություններ։ Ես չգիտեմ, ասում են՝ շուրջ 1 մլն է։ Շատ լավ, բայց ես կուզեի ասել հետեւյալը։ Կարծում եմ, այսօր այս հարցի արծարծումը վնասակար է հայ- ռուսական բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության պայմանագրի վավերացման խնդրի տեսակետից։ Ես գտնում եմ, որ որոշ ուժեր փորձելու են խոչընդոտներ հարուցել մեր կնքած Պայմանագրի վավերացման հարցում։ Ադրբեջանը պատահաբար չի սկսել իր մամլո արշավը մեր Պայմանագրի դեմ։ Մենք դրա փորձն ունենք. հիշեք՝ Ռուսաստանի կողմից Հայաստանին՝ այսպես կոչված, անօրինական զենք տրամադրելու հարցն Ադրբեջանը բարձրացրեց այն ժամանակ, երբ Ռուսաստանի Դումայում դրվել էր Հայաստանում ռուսական բազայի վերաբերյալ պայմանագրի վավերացման հարցը։ Ադրբեջանի ամբողջ պայքարն ուղղված էր այդ պայմանագրի վավերացման վիժեցմանը, բայց դա նրանց չհաջողվեց։ Ձեզ թվում էր, թե մենք հերթական դիվանագիտական պարտությունն ենք կրել, քանի որ ամբողջ մամուլը ողողված էր ադրբեջանական այս աղմուկով։ Բայց, իրականում, Ադրբեջանը ջախջախիչ դիվանագիտական պարտություն կրեց. դուք հիշում եք, թե ինչպիսի արդյունքներ ունեցավ այդ պայմանագրի վավերացման քվեարկությունը։
Հիմա նույնն է տեղի ունենում։ Ադրբեջանը պիտի ամեն ինչ անի, որպեսզի վիժեցնի Հայ- ռուսական պայմանագրի վավերացումը, եւ, վստահ եղեք, Ռուսաստանում էլ Ադրբեջանը կգտնի ուժեր, եւ անգամ ̧ումայում, ուր երեկ ահա այսպես միահամուռ քվեարկել են, կգտնվեն մարդիկ, որոնք կպայքարեն Հայ-ռուսական պայմանագրի վավերացման դեմ։ Այս հարցի արծարծումն այսօր ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ռուսաստանում ստեղծելու է հակազդեցություն։ Մինչեւ հիմա վերոհիշյալ մարդիկ հանգիստ հավաքել են ստորագրությունները, տարել են իրենց քարոզարշավը, բայց հակառակ քարոզչություն, ըստ էության, գոյություն չունի։ Երբ փորձ արվի հարցն արդեն օրինական ճանապարհով առաջ մղել, այսինքն՝ ներկայացնել խորհրդարան, պահանջել հանրաքվե եւ այլն, բնականաբար, Հայաստանի շատ քաղաքական ուժեր պիտի հակաքարոզչություն սկսեն։ Սա շատ բնական է։ Այս հակաքարոզչությունը պիտի ունենա իր անդրադարձը Ռուսաստանում։ Հակաքարոզչության ժամանակ հնարավոր է նաեւ, որ մեր բարեկամների հա