Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/609

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որը, չեմ կարծում, թե որեւէ երկրում ժողովուրդն իրականացնում է հաճույքով։ Այնպես որ, սա միջոց էր, որպեսզի մենք բանակ ունենայինք։

ԱՐԹՈՒՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ, «Հայաստանի ձայն» ― Պարոն Նախագահ, Դուք հոկտեմբերի 10-ին մեկնելու եք Ստրասբուրգ եւ հանդիպելու եք Ժակ Շիրակի հետ։ Արդյո՞ք Դուք բարձրացնելու եք Վարուժան Կարապետյանին ազատելու հարցը։

― Անցյալ տարվա մեր հանդիպման ժամանակ ես այդ հարցը բարձրացրեցի, եւ պարոն Շիրակը այնքան մեծահոգի գտնվեց, որ ասաց. «Քանի որ Դուք այդ հարցը բարձրացրել եք, կարող եք փոխանցել մամուլին, որ Դուք ինձ դիմել եք Վարուժան Կարապետյանին ներում շնորհելու խնդրանքով»։ Բայց մենք խոսել ենք նաեւ իրավաբանների հետ, եւ պարզվեց, որ Վարուժանն իր գործի վերանայման դիմում կարող էր ներկայացնել միայն 1997 թվականին, այսինքն՝ 15 տարվա բանտարկությունից հետո։ Անցյալ տարի, ով էլ լիներ՝ չէր կարող լուծել այս հարցը։ Այս տարի է, որ լրանում է վերանայման խնդրանքի ժամկետը։ Բնականաբար, այս հանդիպման ժամանակ ես պիտի կրկնեմ իմ խնդրանքը։ Դա իմ պարտքն է։

ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀայԷֆԷմ ռադիոկայան ― Պարոն Նախագահ, Ձեր այն հայտարարությունից հետո, երբ ասացիք, որ 2001 թվականի նախագահական ընտրություններին չեք առաջադրվի, քանի որ այդ հնարավորությունը չի ընձեռում օրենքը, այդ հայտարարությունից հետո հեռուստաելույթում Սամվել Գեւորգյանն ասաց, որ դեռ միանշանակ չէ, եւ պետք է պարզել, թե օրենքը հնարավորություն տալիս է, թե՞ ոչ։ Այլ քաղաքական գործիչներ էլ նման ակնարկներ արեցին։ Հարցս հետեւյալն է՝2001 թվականի նախագահական ընտրություններին չմասնակցելու Ձեր վճիռը վերջնակա՞ն է, թե՞ հնարավոր են այլ տարբերակներ։ Մասնավորապես, Դուք կդիմե՞ք Սահմանադրական դատարան՝ օրենքին համապատասխանությունը վճռելու համար։

― Ոչ, ես չեմ դիմի Սահմանադրական դատարան, ― (որոշ դադարից հետո՝ կատակով),― միայն եթե ազգովին խնդրեք, այդ ժամանակ կառաջադրվեմ։

ՍԵՐԳԵՅ ԵՐԻՑՅԱՆ ― Պարոն Նախագահ, Ձեր նախընտրական ծրագրում մի կետ կար, որտեղ նշում էիք, որ մեր երկրի մինչեւ մեկ միլիոն քաղաքացիներ գտնվում են աղքատության եզրին, եւ Դուք ունեիք