Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/612

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ, «Առավոտ» օրաթերթ ― Պարոն Նախագահ, ես Ձեզ ուզում եմ նույն հարցն ուղղել, որն ուղղել եմ վարչապետ Ռոբերտ Քոչարյանին՝ ասուլիսում։ Հարցս վերաբերում էր Գագիկ Հարությունյանի հարցադրմանը։ Դատա-իրավական համակարգի բարեփոխումների համար նախորդ տարիներին հատկացվել է 1 միլիոն 600 հազար դոլար, որի հետքը չկա։ Հայաստանում ազատ մամուլի կայացման համար հատկացվել է 1 միլիոն 800 հազար դոլար։ Պարզ չէ՝ ո՞րն է այդ ազատ մամուլը, ի՞նչ սկզբունքով է դա բաշխվել, ի՞նչ համամասնությունով եւ ո՞ր լրատվամիջոցներին։ Երրորդ վարկը. ինչ -ինչ հասարակական կազմակերպությունների տրվել է 1 միլիոն 400 հազար դոլար։ Պարզ չէ, թե որո՞նք են այդ կազմակերպությունները եւ ի՞նչ նպատակներով է հատկացվել։ Դուք ի՞նչ տեղեկություններ ունեք այդ վարկերի ծախսման վերաբերյալ։ Արդյո՞ք կատարվել է համապատասխան աուդիտ եւ Ձեզ զեկուցվել է դրա մասին։

― Այո, ես տեղյակ եմ։ Ե՛ւ Գագիկ Հարությունյանի հայտարարությունից հետո, ե՛ւ ձեր հարցից հետո կառավարությունն զբաղվում է այդ հարցով, կատարվում են համապատասխան ստուգումներ։ Երբ ստուգումների արդյունքները հայտնի լինեն, ձեզ կներկայացվեն։ Համապատասխան դիմումներ ներկայացվել են այն կազմակերպություններին, որոնք հատկացրել են այդ վարկերը։ Դրանք հիմնականում բաշխվել են համատեղ։ Հայաստանի կազմակերպությունները չէ, որ բաշխել են, այլ համատեղ՝ արտասահմանյան եւ հայկական։ Կստուգվի մինչեւ վերջին լուման եւ ձեզ կհայտնվի։ Ես ինքս չափազանց շահագրգռված եմ իմանալու, թե մամուլի որ օրգանները կամ հասարակական որ կազմակերպություններն են օգտվել այդ վարկերից։ Շահագրգռված եմ գուցե ձեզնից ավելի։

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ, «Նոյան տապան» գործակալություն ― Պարոն Նախագահ, դարձյալ կոռուպցիայի խնդրի վերաբերյալ։ Անկախության ձեռքբերումից հետո քանի անգամ արծարծվել է այն առաջարկությունը, որ անհրաժեշտ էր մտցնել պետական պաշտոնյաների եկամուտների հայտարարագրման համակարգ։ Վերջին անգամ այդ մասին կարծեմ խոսվեց 1995 թվականի սկզբին, բայց մինչեւ այժմ չի արմատավորվել։ Չե՞ք գտնում, արդյոք, որ անհրաժեշտ է այդպիսի