Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/613

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

համակարգի արմատավորում, ինչպես ներկայումս արվում է Ռուսաստանում։ Մասնավորապես, Դուք նշեցիք, որ պետական պաշտոնյաները ցածր աշխատավարձ են ստանում, դրանով մի տեսակ մեղավորության, կասկածի ստվեր եք գցում բոլորի վրա։

― Դուք համաձայն չե՞ք, որ պետական պաշտոնյաները ցածր աշխատավարձ են ստանում։ Էլ ի՞նչ ստվերի մասին է խոսքը։

Ինչ վերաբերում է հայտարարագրերին, ես ողջունում եմ դա։ Այո՛, որքան շուտ արվի, այնքան լավ։ Կառավարությունը ոչ միայն դա պիտի անի. հանձնարարված է՝ եւ արդեն լուրջ աշխատանքներ են տարվում նաեւ պետական ծառայողի մասին օրենքի ընդունման շուրջ, որ ես գտնում եմ ՝ ամենակարեւոր օրենքներից մեկն է։

Ձեր հարցն ինձ կօգնի, որ ես ավելի արագացնեմ այդ խնդրի լուծումը։

ԳԱՅԱՆԵ ՄՈՎՍԻՍՅԱՆ, «Սնարք» գործակալություն ― Կարո՞ղ է պատահել այնպես, որ Թուրքիան հրաժարվի Հայաստանի տարածքով ստանալ ռուսական գազը, քանի որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը դեռ կարգավորված չէ։ Եթե՝ այո, ապա այդ դեպքում Հայաստանը կստանա՞ այդ գազը, թե՞ ոչ։ Կարո՞ղ է պատահել, որ չստանա։

― Ես այդքան հոռետես չեմ։ Լեռնային Ղարաբաղի խնդիրն այսօր կարգավորված չէ, բայց դա չի նշանակում, որ վաղը կարգավորված չի լինի։ Չկա մի խնդիր, որ վաղ թե ուշ չի լուծվում. Սա՝ մեկ։ Երկրորդ՝ ես կարծում եմ, ժամանակի ընթացքում չի կարող պատահել այնպես, որ բոլոր կապերը խզվեն, եւ ինչ-որ հարցում որեւէ տեղաշարժ տեղի չունենա։ Թուրքիան պիտի կշռի իր համար որն է ավելի կարեւոր՝ գա՞զը, թե՞ համերաշխության պարտավորությունն Ադրբեջանի նկատմամբ։ Մի մոռացեք, որ Թուրքիայում նույնպես շատ լուրջ ձայներ են հնչում ե՛ւ քաղաքական ուժերի կողմից, ե՛ւ ավելի շատ տնտեսական վերնախավի կողմից, որոնք բողոքում են հայ-թուրքական սահմանի փակվածության դեմ։ Տարբեր շահեր գոյություն ունեն։ Կկշռեն, կհաշվեն, եթե իրենց ձեռնտու չէ, այո՛, որոշ ժամանակ գուցե դեռ էլի հրաժարվեն։ Իսկ ինչ վերաբերում է «Ռոսգազի» հետ մեր պայմանագրին, ապա Հայաստանով դեպի Թուրքիա գազամուղի անցկացումը այդ պայմանագրի ընդամենը մեկ տարրն է։ Դա շատ լուրջ պայմանագիր է, որը մեր գազային համակարգերն ամբողջությամբ միացնում է իրար։ Եւ «Գազպրոմը» շա