Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նաեւ մի այլ նկատառումով. եթե մենք այսօր հանդես չբերենք դեմոկրատական հիշյալ նախաձեռնությունները, ապա տառացիորեն վաղը դրանք կիրականացնեն Խորհրդային Միության մյուս հանրապետությունները, եւ մենք կկորցնենք քաղաքական գործոնի կարեւոր պահը։

Նկատի ունենալով այս ամենը՝ Հայոց համազգային շարժման ղեկավար խորհուրդը պատրաստել է Հայաստանում արմատական դեմոկրատական վերափոխումների անցկացմանը նվիրված հռչակագրի նախագիծը, որն այժմ ներկայացնում եմ ձեր ուշադրությանը։


ՀՌՉԱԿԱԳԻՐ [1]


Հայաստանում արմատական դեմոկրատական վերափոխումներ անցկացնելու մասին

- Նկատի ունենալով, որ երկրում ընթացող հակասական պրոցեսները՝ մի կողմից խորհրդային կարգերի դեմոկրատացմանն ուղղված միջոցառումները եւ մյուս կողմից՝ վարչահրամայական մեթոդներին հավատարիմ ուժերի ձեռնարկած հետադիմական քայլերը, ստեղծել են մի այնպիսի բարդ իրավիճակ, որ հղի է լայնամասշտաբ բռնությունների սանձազերծման վտանգով,

- ելնելով այն իրողությունից, որ վերջին երկու տարիների ընթացքում հայ ժողովուրդը կենտրոնական իշխանությունների թողտվությամբ բազմիցս ենթարկվել է ադրբեջանական իշխանությունների եւ խորհրդային բանակի կողմից ձեռնարկված ահաբեկչական գործողությունների, որոնց նպատակն է բռնի ուժով ոտնա

  1. ՀԽՍՀ Գերագույն խորհրդի քննարկմանը ներկայացված՝ ՀՀՇ-ի այս Հռչակագիրը քննարկումից երկու շաբաթ հետո հրապարակեց «Երեկոյան Երեւան» թերթը (20 դեկտեմբեր, 1989)՝ ընդառաջելով 12 պատգամավորների անունով ստացված միջնորդություններին, եւ, հավանաբար, դրանում որոշ փոփոխություններ կատարելու նախապայմանով։ Մասնավորապես՝ թերթային տարբերակում հանված է Հռչակագրի 1-ին կետն ամբողջությամբ եւ մեղմացված են որոշ որակումներ։ Ամբողջական տեսքով, Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի հետ միասին, հրապարակվել է հետագայում (տե՛ս Վ. Դավթյան, Առասպելի եւ իրականի սահմանագծին, Լեւոն Տեր-Պետրոսյան. քաղաքացին եւ քաղաքագետը, Եր. 1996, էջ 102–106)։