ու սթափեցնող ազդու խոսքը, իրատես առաջնորդի՝ նրա հսկայական վարկը։ Տարերքը տեղի էր տալիս նրա ելույթի առջեւ, մղվում կառավարելիության հուն, ապա այդ ներուժն ուղղորդվում էր խելամիտ եւ արդյունավետ գործողությունների։ Շարժման մասնակիցները կարող են հիշել բազմաթիվ դեպքեր, մենք հիշեցնենք դրանցից երկուսը՝ 1988 թ. հունիսի 15-ը, երբ ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը քննարկում էր Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի դիմումին պատասխան տալու հարցը, եւ նույն թվականի նոյեմբերի 7-ը, երբ, այն ժամանակ Լենինի անունը կրող հրապարակում, շքերթը վերածվեց հակաիշխանական հսկայածավալ ցույցի։
Ռիսկի եւ իրատեսության սահմանագծին
«Ղարաբաղ» կոմիտեն մինչեւ վերջ գործեց որպես համախոհների եւ հավասարների թիմ, ձեւական առումով չունեցավ իր ղեկավարը։ Թերեւս նաեւ դրա մեջ էր նրա ուժի, հեղինակության եւ հաջողությունների կարեւոր գրավականներից մեկը։ Կոմիտեի անդամներից յուրաքանչյուրը հսկայական ծանրություն եւ պատասխանատվություն էր ստանձնել, անմնացորդ կատարում էր իր գործը, փոխադարձաբար լրացնում միմյանց, ինչի շնորհիվ կայանում էր այն զարմանալի քաղաքական մոնոլիտը, առանց որի անհնար կլիներ Շարժման ընթացքն ու նվաճումները։ Ոլորտների նկատելի բաժանումը, թերեւս, տեղի էր ունեցել ինքնաբերաբար, ըստ յուրաքանչյուրի հետաքրքրությունների եւ ունակությունների, կարողությունների աստիճանի։
Հանրահավաքները միայն քաղաքական պայքարի ու նաեւ քաղաքական գիտելիքների ձեռքբերման դպրոց չէին։ Միայն Հայաստանում տարածվող մամուլի (որ, բնականաբար, միայն իշխանական էր) ընդհանուր տպաքանակն անցնում էր մեկ միլիոնը։ Դրան ավելանում էր ռադիոն ու հեռուստատեսությունը։ ̧րանցից որեւէ մեկով հանդես գալն անմատչելի էր Շարժման ղեկավարների համար։ Շարժման դեմ գործող քարոզչական այս հսկայական մամլիչին դիմակայում էին հանրահավաքները՝ որպես հավաստի տեղեկատվության միջոց։ Սակայն անգամ հարյուրհազարավոր մասնակիցներ ունենալը բավարար չէր, առավել եւս՝ երբ սահմանափակումները եւ արգելքները մշտական էին հանրահավաքների համար։ Իշխանական քարոզչական հսկայական հեղեղին հաջողությամբ դիմակայում էին «Ղարաբաղ» կոմիտեի անունից հրապարակվող թռուցիկները եւ այլ փաստաթղթերը, որ