Jump to content

Էջ:Թլկատինցի, Երկեր.djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Զվարթ համակերպողն էր գեղի կնկան ճակատագրին։ Գեղը, այդ առանձնուկ միջավայրը, ուր չես գիտեր, թե որ մեկնակետե սկսած է կնոջ մը ճամփորդությունը փշոտ կարկառուտներու վրայեն և ո՞ւր օր մը պիտի վերջանա այն։

Գեղը եթե էրիկ մարդ հող չի խառնշտկեր, չուզեր աղորիք երթալ, չուզեր ամառ գիշերվան ջուրի ջրտուքի վազել, աշխատություններ, զոր նորեն կինը պիտի հասներ կիսել, դուք ալ կարծեմ ինծի հետ հավանող մը պիտի ըլլայիք, որ էրիկ մարդ ըսված այդ գլեթները, անանկները մասնավորապես, որ հողագործ տուներու մեջ չեն ապրիր, տարին անգամ մը կաղամախի պես կտրտվեին ու ժիր կնձնիի մը պես ալ մարագին առիքին տակ սյուներու գործածվեին։

Աստուր, որ ճուվելեկ մըն էր, հիմա ծուլցած մանավանդ քիչ մըն ալ կնկանը դեպի ամեն աշխատություն պատրաստ վազքերեն, մարագը նետել փակելու չափ ավելորդ մը կդառնա հետզհետե։ Արևամոլի այս մեղկ մեկուսիկ փախչտուքներով գործե, երկարկեկ ժամանակ մը կթողու ետին ու դեպի հարսանիքին առավոտը յոթերորդ տարիի մը կատարեն կհայի։ Այսչափ ատենի մեջ երկու տղեկներու մահը լացեր են միայն, ու ալ ուրիշ առիթով ոչ իսկ կույր կասկամ մը կանցնի իրենց տանիքեն։ Կապրեին, ինչպես գեղին ճուվելեկ տնվորը կապրի, ամեն պարագայի տակ, հացը Վարդերեն՝ ոսկորն ալ Աստուրեն։

Օրին մեկը, աշխարհքիս կրկնված պատմությունը միշտ, կինը գեշ երազե մը կարթննա։ Աստուր շեղում մը ըրած է, ամիսին շատը գեղի մոտակա գեղը կանցնե, նոր Գեղ, որ Շնթիլեն Սև Գետակով միայն բաժնված, վերջին տեղեն վազող ծեր մը մինչև հոն չի հոգնիր։ Հիսուն-վաթսուն տարի առաջ, Թլկատինեն ծնած շենիկ մըն է եղեր, տասը-տասնհինգի չափ հողվար տուներու համախմբում մը։

Աստուր հոն է շարունակ, ուրկե գլուխը կելլե, ոտքը չելլեր, ու ամեն ատեն ալ ջանքեր մը ունի կնոջը հավտցնելու, թե հոն ծանոթ հողտեր տան մը «ճըռճըռը» քաշելու կերթա, շահավետ գործ, զոր լմնցնելե ետքը, դեռ իրեն ուրիշ խոստումներ ալ կըլլան, որ ուրիշ ավելի փոր կշտացնող զբաղումներ պիտի տրվին։ Այդ պատճառով