— Ալ ի՞նչ մնաց օր չեներ պիտի, Եղնա՛ր, ըսել է ձեզի ջուրի ձեն կուգար եղածը, ալ մընը՞ց չեղածը, ո՞ր մեկդ իմ տեղս ըլլեիք նը ջուրին հորը չէիք նետվեր գիշերվա մը ցորեկվա մը մեջ։ Աստված տուշմընիս գլոխը չբերե է՛տ գալիքը։
— Կըսեն, է՛ն վերջն ըլ աղու տուեր է եղեր, հա՞։
— Է՛ն սկիզբը, է՛ն վերջը աղուի պես բաներ, հրամեր ես, հիմա եթե էսի պիտի ըլլեր է՛ն վերջս, հազար անգամ աղեկ էր օր է՛ն սկիզբը ինչ էր նը ըլլեր խալըսեի։ Մեռնելեն դիժար տերտ ըլ կա եղեր, քորս, մեռնողը ե՞րբ ամեն օր, ամեն սեթ մուխ կունենա գլխուն վրա․ գլոխս կրակ, կուրծքս կրակ, գոգնոցս ու բոլոր փեշերս կրակին մեջ։ Ո՞ւր էր է՛ն հոգիս առնող հրեշտակը, ո՞ւր էր, չե՞ք լսեր օր հիմա ես անոր ոտքը՝ ես երթայի, խոսք մը հասկցնեի։
― Է՛, դուն ինսեխ (ինչպես) ֆարղին չի գացիր, աղջիկ, աղուն ինտո՞ր տվավ։
— Ամեն օր իրիկվա հացերնիս ճրագլուսուն կուտեաք, է՛տ իրիկունն ըլ, ինտոր եղավ, մութին նստանք, բանջար եփեր էի, չի թողուց օր ճրագ վառիմ, էճելե տեղ պիտի երթամ, ըսավ, ինք մինակ ցամաք հաց շվռտեց ու դեպի դուրս նետվելը մեկ էրաց։ Ո՞ւր կերթաս, ըսի, արի մարդ (էրիկ մարդ), քիչ մըլ տունդ առ նստիր, ես ըլ ինսան եմ, կնկա աշմախ (դնչկապ) կապեր իմ, իրկուն կըլլի, էրկա ճամփուն կըհայիմ, էտին չի դարձավ հայավ, խութին ու թզպեքն ըլ էճելե տունը թողուց։ Տեները էլա, որ երթած կողմը հասկնամ, բան մը չերվաց աչքիս, մութ էր, տանիքը քիչ մը առի, կեցա, մեկ ըլ ահա լսեցի օր հեռուեն հեռու շուներու խորունկ ձեն մը կուգա, Նոր Գեղա շնվին իրար կբզկտեն, ըսի մտքովս, նորեն Նոր Գեղը, նորեն Շուշանին դուռը։ Տանիքեն վար էջա չէջա, սոնին տակը հավու պես չոլրա ինկա։
— Ըսել է, Վարդեր, ի՛նչ եղավ նը էտ իրկունը եղավ։
— Ճիշտ էտ իրկունը, հրամեր ես, կերակուրին վրա մկնդեղ ցաներ է, ես չիմ իմցեր։ Թեզ մի փեշերը ժողվեց, հերտկավ օր էտ սեթին լեշիս տեր չըլլի զահար։ Դրացիները վրա հասան, հում կաթ, հում հավկիթ խմցուցին, աչքս բացի, չորս-հինգ օր խելք չի կար գլոխս, վերջն ըլ կամաց–կամաց տեսա օր մազերս բուռ բուռ ձեռքս կմնան։
― Խեղճ մեսիմ, է, ինչ էնես, այ օղուլ, ի՞նչ կա օր երկինքեն կուգա, էրիկ մարդեն կելլա ու կնկան գլխուն չընկնիր։
— Կխորհեի թե ո՞ր էրիկ հեչ տարիին մեջ օր մը երկուք իր