Մայր ու աղջիկ օրեն մեկը ալ տուն չեն կրնար դառնալ դաշտեն, ուր խռիվ հավաքելու գացած կըլլան. այնտեղ սոված գայլի մը ժանիքներուն տակ երկուքն ալ բզիկ-բզիկ կըլլվին միևնույն եղերական վերջով:
Գըլեն որովհետև վաղուց արդեն անհայտ կմնա տունեն, մեկն ալ իրենց հետքը հոտը չի փնտռեր. ինկած տեղերնին հող մոխիր կդառնան:
Կանցնին օրերն ու տարիները, երկրի չորս հովերը կելլան, Մըյերեի ու իր աղջկան աճյունը կցանցընեն լեռ ու սար, դուրին ու դաշտին վրա ամեն կողմ, ամեն ուղղությամբ: Մըյրեի մոխիրին հատիկներրեն գիժ, իժ փշենիները կծնին, աղջկանը ոսկրերուն կտորանքներն ալ սուր, արյունոտ տատասկները կբուսնին:
1898
«Քը՛շ քը՛շ, քը՛շ, քը՛շ, գուգան, կերթըն, էրթիքս կգոցեն. դը քիշա, ճաթվելե՜ր, պատռելվե՜ր, թեփուրնին տիրվտուն աչքը բուսնի, մայրի՛կ, ի՛նչ ըլ քենց են, աչվին մխտես, չեն հերտըկիր»։
Իրավ որ, աներես հավերն ալ քշե, քշբանքե չեն հասկնար, երդիքին եզերքը ան ինչքան ալ խուժ ու խոշոր կտոց, սևեր, պիտակներ, պտպտուներ, ամեն քշվելու տասը կերթան, քսանը կուգան։ Իրավունք ունի Գուհարը,— լքված հարս մը,— իր սիրտը արդեն է՛նքան փլուկ է, ու՝ նեխած կզգա ցավերով, որ ա՛լ տանը սյուները մեյ մեկ դիվանք կերևան աչքին: Ու մեյ մըն ալ հասկնայիք, թե իրեն ի՛նչ կար ադ հավձագերու խումբին մեջ. բոլորն ալ անոնք դրանենց հավբնեն արձկվածներն են: Ինք բունիկ չունի աշխրքի վրա:
«Մեղա՛ տեր, մեղա՛ տեր․․․ ջայրս հիմա առջևես վեր պիտի քաշեն»։
Կուկլիկո՜ւկո՜ւ․ կնկուկը վարը օղիկ օղիկ կըլլի բարկանքեն, ու քիչ կմնա, որ մեղա անունով ծառ մը բուսնի բերնեն դուրս, որու հողը, անգամ մըն ալ գիրուկ սրունքներով աքաղաքն է, որ թափ կուտա թևերուն ու իր կես բիտերուն վրա վետվետող իրանին մեջեն խռպոտ ճիչեր պարպելով Գուհարի գլխին, լքված աս հարսին դժբախտությանը վրա անգամ մըն ալ ինք կըլլի ծաղրող։