Jump to content

Էջ:Թլկատինցի, Երկեր.djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ալ ականջի, ըսել կրկնելն հետո անգամ մըն ալ հայ առաջնորդարանին մեջ կնետե համարձակ։ Իր այս խոսքը իր ուզածին պես ըմբռնելե խույս տվող պաշտոնական դեմքերը պահ մը անով հասկացողության բերել կհաջողի, որուն ամեն տեսակեն ալ մեծ առատությունով մը ունի իր ծոցն ու քսակը։ Շալճին Վարդաթիլցիին տեր մնալու համար ամբողջ հարստության հետ, ամբողջ կյանքն ալ վրա կուտա վերջապես ու մենք երկու բառով անոր այդ վերջինը, Շալճիին վերջին վայրկյանը փակենք։

Մարդը ազատելու համար իրեն հետամտողներեն, որոնք զինք ծամելեն քմելեն իրեն բան մը չեն թողուր ա՛լ ևս, ունեցած հարստության էն վերջին քամն ալ կծծեն, իր սիրական սպասուհիին հետ տունեն դուրս փախելով, դեմի լեռները կանհայտանա, հոն ան տեղվանքը նոր տեսակ հովվերգական կյանք մը պահ մը, բայց պահե մը վերջը այն անմատչելի ափափաներուն ծայրերն ալ ուզածը չի գտներ կամ վայելքը հոս ալ ձրի չըլլար վերջապես, այդ բարձրություններուն վրա մագիլավոր բազեներու ուրիշ խումբ մը կհալածե զինքը, որու հետևանքով նոր կրոնափոխության շրջագիծ մը կձևե վայրկյան մը, բայց ալ ժամանակ չեն տար իրեն։ Պաշտելի թռչունը գիշեր մը իր ծոցեն խլել փախցնելու դեպքով, վայրագ ձեռք մըն ալ մինչև իր ամորձիքին վրա կերկննա, կխբվի, պարոնը վայրկենապես ալ ոչ իսկ շունչ մը կրնա փորձել, հոգին այն կողմեն կթողու լեռը, ու մարմինն ալ օրեր վերջը՝ ալ բոլորովին քայքայված վիճակին մեջ, Վարդերին առջև կբերվի կնետվի։ Հեք կինը, որ բոլոր այն իրադարձություններուն տեղյակ՝ ալ բնավ չի լալ չի ցավելու համար, քար սիրտ մը սկսեր էր ունենալ, երբ այն ինչ իրկունը իր ամուսինին դիակը կձգեն առջևը, քարերը լացնող շիվան մը կփրցնե, ա՜խ, մարդո՜ւկս, հոգի՜ս, աչքերդ տուր, որ աչքերդ տեսնայի, լոսս տուր, որ լոս երեսդ հայեի, քեզ, ո՛ր ձեռքը ըրավ էսպես…

Այս դեպքեն վերջը, չես գիտեր ինչ մը մնաց այն գեղին գեղացիին մեջ, ուր երբ մի որևէ ժողովարանական բերան բանալ, շաղակրատել փորձեր, անդիեն լուսավորչական աղբրուկ մըն ալ բոբիկ, անվարտի, անպատճառ պիտի ըսեր անոր. «Բերանդ, պարո՛ն, բերանդ, գավաթը կկլլես»։ Գավաթը չմոռցվելիք պատմություն մը մնաց այս գեղը։ Հոն անոր մեջ Շալճիեն ետքը, ուրիշներ ալ խեղդվեցան

97

7 Թլկատինցի