ետևե, առհասարակ հարուստ դասակարգը Խ.–ցի դավանափոխներուն, որոնք ապա իրենց պահանջատերները շոլրցնելու համար նույն տեսակ գավաթներ մը պարպել տվին անոնց, մեկ կաթիլը մեկ ոսկիի արժեքով քշելով։
Ավելի զարմանալին, ո՛վ միտքը անցներ, որ Քեսրիկի եկեղեցիին մեջ պաշտոնավարող քահանան՝ Տ. Գուրգեն ան պզտիկը ըլլար, որ իր մորը կուրծքին վրա անշահ հոր մը ըրածին վկան եղեր էր օր մը։ Շալճիին կրտսեր մանչը հիմա աղվորիկ քահանա մը Քեսրիկի մեջ, ուր կըսեն ամեն կիրակմուտի խունկը իր հորը հոգուն համար կծխե նախապես։
1907
Վարդապետն անգամ մը հիվանդ, շատ հիվանդ, գոնե իր հևքն ու գալարքը այնպես կցուցնեն, քանի մը օրերու համար կթողե իր բուն սեփական տունը, որ նույն ատեն իր պաշտոնատեղին՝ առաջնորդարանն ալ է, եղբոր տունը կերթա ապրիլ․ հոն կին կա, հոն աղբար աղբարորդիներ կան, որ յոթն օտարին համար ալ իրենց մարդավարի կերպերն ու կարեկցությունն ունին։ Եղբոր տունն ու տունեցիները հաճելի ամեն պայմաններով։
Եղբոր տղոց մեկը դեղագործ՝ աս ալ ուրիշ առավելություն մըն է, որ իրեն պես հիվանդի մը հարկավորած դեղերը խնամոտ ձեռքով մը պատրաստվին ու վերջն ալ նույնքան բնական, որ անփոխարեն մնան։ Եղբայրը հարգված ժողովրդական քահանա մըն է, ունի երեք-չորս հատ ժմնած տղաքներ, հարսներ, աղեկ է ժամանակը, աղքատ չըսվիր, տղոց վաստակը իրենին հետ շնորհքով տուն կապրեցնեն։ Ինչպես կըսեն, քահանային համար մեկ մեռել, երկու ծնունդ ճոխ ջրաղաց մը կարժեն։
Վարդապետը շատոնց բաժնված է անկե, իր առանձին տուն-տեղն ունի, հարուստ է, հարուստ անով, որ իր բուն նստած տունին մեջ կիներու բազմություն մըն ալ կա, որ իր սպասուհիներուն սիրուն տարմը պիտի ըլլա, սպասուհի՝ ու, մեկ հատ ալ չէ։ Անոնց որևէ մեկը իր ձեռքին ջուրը լեցնելու գործ մը կընե, ուրիշ մը ոտքերուն