Էջ:Թորոս Թորանեան, Թեւածող հոգի մը Մկրտիչ Սարգսեանի հետ.djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թորոս Թորանեան

է մարդ, թուրքն էլ... Փաշան հռհռում է.- Տեսնո՞ւմ էք կեաւուրին...,- եւ նշան է անում ասկեարին, որ թուրը տայ իրեն։ Մինչեւ ասկեարը թուրը կը հանէր... գլխի զարհուրելի հարուածը նրան նետում է յատակին, Վարօն խեղդում է նաեւ հրամանատարին ու անհետանում»։

«Թող մի բարձի ծերանան». Եւրոպական պարն է մուտք գործողը խորհրդային գիւղ։ Ամօ՜թ է, ամօ՜թ, իրար կը փաթթուին կը պարէն։

«– Քոռանա՜մ ես, քոռանա՜մ...

— Քա մուղաթ էղի, աղջիկներդ ջահել են, փորձանք չգայ գլխներին, Աշխէ՜ն...

— Պարը պար է, ջանը՜մ, եւրոպական պարս ո՞րն է,– բոստանչի Ներսէսը ծիծաղում է,– եա՜ «Նազպար», եա թէ չէ «Ղանթարմա» պիտի ըլլի, եւրոպացին էլ մեզի պէս մարդ է։ Բան են հնարել կոմսոմոլները։

— Ներսէ՜ս, չսխալուիս, մէջը բան մը կայ, Եւրոպայէն կու գայ, ըսել է թէ զարգացած պար է...»։

Վէճերը կը շարունակուին, ի վերջոյ եւրոպական պարն է յաղթողը։ Ծերունիներն անգամ այդ պարը կը փորձեն, երբ երէկ հազար անէծք կու տային այդ պարին։

«Գիշերը սարում». Արձակի մէջ զեղուն բանաստեղծական շքեղ լեզու։ Բնութեան սիրահարն է հեղինակը- բնութեան ծոցին մէջ՝ երգ ու պար.

Եար, քեզ առնել կ'ուզէի,
Հաւք ես, բռնել կ՝ուզէի,
Քեզնէն քունըդ կը խլեմ,
Ազգանունդ կը խլեմ...


«Մի թոյլ կապոյտ բռնել է լեռնաստանը՝ լեռներ է յայտնագործում։ Թռչում եմ ոտքի, սարուորների անկողիններն արդէն հաւաքուած են։ Ձորերում խցանուած ամպ կայ եւ բանտարկուած մթութիւն։ Իսկ երբ արեւի թոյլ շողերը սկսում են մութը գագաթներից հրել ներքեւ, ձորերում աւելի է թնդանում խաւարը։ Ցետոյ կատարւում է զարմանալին, մութնումշուշը բարձրանում են լեռները եւ մառախուղ դարձած կլանում, ուտում լեռնագագաթների լոյսը՝ մութ կաթնագոյնով ծածկելով ամէն ինչ։ Եայլաղը դատարկւում է»։

Գիւղ, գիւղի բնութիւն, հովուերգութիւն։