Jump to content

Էջ:Թորոս Թորանեան, Թեւածող հոգի մը Մկրտիչ Սարգսեանի հետ.djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թորոս Թորանեան

Կը գրէ. «Համոզուած եմ, որ վերահրատարակութեան հետագայ որեւէ կարիքի դէպքում անհրաժեշտ կը լինի կատարել նոր, բնագրին համարժէք թարգմանութիւն»։

14. Գէորգ էմինը կրնա՞ր չգրել։ Ինք է լուր տուողը, թէ՝ «լեհ գրող Ադամ Բագտայը հանգստանում է իր ընտանիքի հետ Գագրայում գրողների հանգստեան տանը եւ որովհետեւ եկել հասել է Հայաստանի մօտերքը եւ շատ է սիրում Հայաստանը, ապա, ընտանիքն այդտեղ թողած... մի երեք-չորս օրով գալիս է Հայաստան։ Նա Հայաստանի մասին բաւական բան գիտի եւ շատ է սիրում մեր պատմութիւնը, ժողովրդին եւ այլն։

1962 թէ 1963 թուականին Հայպետհրատը հրատարակել է նրա «0:1 առաջին խաղակէսին» յայտնի վիպակը, որը լոյս է տեսել աշխարհի համարեա բոլոր երկրներում։ Ես նամակ եմ գրել էդվարդի եւ Հրաչեայի անունով խնդրելով այս 3-4 օրում աջակցել նրան ամէն ինչում։ Նոյնը խնդրում եմ նաեւ քեզ»։

Ինչ խօսք, հաճելի առաջարկ է։

15.Կոմիտասի անմիջական աշակերտներէն Բարսեղ Կանաչեանը կը գրէ Պաղտատէն 13.02.1967-ին. «Յարգելի՜ պարոնայք Մ. Սարգսեան եւ Ս. Սարգսեան,

Ստացայ ձեր գրութիւնը, շնորհակալութի՜ւն։ Ներփակ կը գտնէք իմ լուսանկարը։ Պիտի փափաքէի, որ «Կամներգի» փոխան հատորեակին մէջ դրուէր «Ծընկըլը» խմբերգը։ Կարծեմ սխալմունքով մը «Նանօրը» գրուած էր «Նանար»։

Կանխաւ կը յայտնեմ շնորհակալութիւնս։

Սիրով՝ Բարսեղ Կանաչեան»։

16. Սիլվա Կապուտիկեանը գրած է. 16.07.1964 թ. «Ցարգելի՛ Մկրտիչ,

Քանի որ ասացիր, թէ ուզում ես վէպ գրել Անդրանիկի մասին, ապա լաւ կլինի լսես գրաբերիս։ Շատ հետաքրքիր կենսագրութիւն ունի կապուած 15 թուի աղէտի եւ Անդրանիկի հետ։ Յարգանքներով՝ Սիլվա Կապուտիկեան»։