27. ճոն Սթէյնպէքը Նիւ Եորքէն գրած է 25.06.1964-ին։
«Իմ թանկագի՜ն ընկեր,
Այն օրից ի վեր, ինչ ես եւ իմ կինը՝ էլէնը վերադարձել ենք Երեւան կատարած մեր այցելութիւնից, Դուք եւ Ձեր մեծ քաղաքը միշտ մեր խոհերում էք։ Ձեր ջերմ եւ սրտաբաց հիւրասիրութիւնը միշտ մեզ հետ է, որպէս մի տեսակ հաւաստիացում այն բանի, որ բարձր ու հոյակապ լեռները եւ աստուածային պարտէզները երազ չեն։ Մենք հաւաստիացնում ենք, որ Հայաստանը իսկապէս գեղեցիկ է։
Ի հարկէ մենք ունեցանք որոշ վէճեր եւ կարծիքների տարբերութիւններ, բայց այնուամենայնիւ, դրանք չջնջեցին մեր բարեկամութիւնը։ Իսկապէս այդ տարբերութիւնների բնոյթը ապացուցում է, որ լաւ մարդիկ ամէնուր ունեն նոյն հակումներն ու ցանկութիւնները։ Միայն թէ մենք խուսափում ենք դրանք արտայայտելու միջոցներից։ Կարծում եմ պէտք է աչալուրջ լինենք, որ յանկարծ այդ միջոցները չմթագնեն մեր ապագան։
Որպէս Ձեր ազնուութեան գովեստի մի փոքր նշան ես ուղարկում եմ Ձեզ մի օրինակը իմ միակ ճառի, որ ես երբեւէ արտասանել եմ կամ կ՚արտասանեմ։ Այս տեսակէտից դա եզակի է եւ այն է, ինչին ես հաւատում եմ։ Եւ այնումենայնիւ, եթէ հնարաւոր լինէր կրկնել այն, ես գրողի պարտականութիւններին կ՚աւելացնէի աշխարհին մի փոքր ուրախութիւն, մի փոքր զուարթութիւն եւ մի փոքր էլ ծիծաղ հաղորդելու պարտականութիւնը։ Դա ոչ մի կորուստ չի տայ, այլ կ՚ապացուցի այն, ինչին մենք հաւատում ենք՝ որ մարդիկ ամենամտերիմն են դառնամ, երբ ծիծաղում են միասին։ Իսկ ես յիշում եմ, որ մենք Երեւանում բաւական ծիծաղեցինք միասին։ Մենք յոյս ունենք, որ Դուք մի օր կայցելէք մեզ եւ կրկնակի յոյսով սպասում ենք Ձեզ ի ցոյց դնելու մեր հիւրընկալութիւնը՝ մօտեցնելով այն Ձեր այնքան անբռնազբօս ձեւով արածին։
էլէնը մասնակից է իմ հաղորդած այս զգացմունքներին։
Ձեր բարեկամ՝ ճոն Սթէյնպէք»։
28. Մտածումի շրջահայեցութեամբ նամակ մը Կիպրոսէն՝ գրիչովը բանաստեղծ Սմբատ Տէրունեանի.