Էջ:Թորոս Թորանեան, Թեւածող հոգի մը Մկրտիչ Սարգսեանի հետ.djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(1945), «Մանկութիւն չունեցող մարդիկ» (1952), «Հին երազներ, նոր ճամփաներ» (1960), «Նոր Հայաստան, նոր հայեր» (1983) եւ այլ գրքեր, ինչպէս նաեւ «Եղերաբախտ քերթողներ» (1931) աշխատութիւնը։

Միքայէլեան Պ. Գուտցի (Պասմաճեան)- արձակագիր, գրաքննադատ, լրագրող։ Ծնվել է Հալէպում։ 1948-ին աւարտել է Հալէպի Ազգային Հայկազեան վարժարանը։ Այնուհետեւ ուսանել է Բէյրութում՝ 1953-ին աւարտել է Ջիւնիըր քոլեջը։ Աշխատակցել է «Սփիւռք» շաբաթաթերթին (Պէյրութ) եւ այլ պարբերականների։ 1962-ին տեղափոխուել է Ֆիլատելֆիա (ԱՄՆ)։ Հրապարակել է «Մինչեւ ժամը հինգ» (1958), «Արտաւազդ՝ անդունդէն դէպի գագաթ» (1967), «Արեւը մար չի մտներ» (1969) գեղարուեստական արձակ ստեղծագործութիւնները։

Սեւան Գեղամ Լեւոնի (1926-1991)- արձակագիր, գրականագէտ, բանասիրական գիտութիւնների դոկտոր։ Ծնուել է Կ. Պոլսում։ 1944-ին աւարտել է տեղի Մխիթարեան վարժարանը, 1966-ին՝ Երեւանի հեռակայ մանկավարժական ինստիտուտը։ 1962 թ. հայրենադարձել է եւ գիտական աշխատանքի անցել ՀՀ ԳԱՍ Մ. Աբեղեանի անուան գրականութեան ինստիտուտում։ Հրատարակել է «Ագռաւները թառեցան» (1949), «Սեւ ծովը նոյնն է միշտ» (1954), «Ամէն մարդ իր ճանապարհով» (1979), «Ինչու՞, ինչի՞ համար» (1982) եւ այլ գեղարուեստական, ինչպէս նաեւ սփիւռքահայ գրողներին (Վազգէն Շուշանեան, Յակոբ Մնձուրի, Գառնիկ Ադդարեան) եւ գրական ընթացքին վերաբերող մի շարք գրքեր։

Սիմոնեան Սիմոն Օվէի (1914-1986)- արձակագիր, գրականագէտ, մանկավարժ։ Ծնուել է Այնթափում (Կիլիկիա), սասունցու ընտանիքում։ 1930-ին աւարտել է Հալէպի Կրթասիրաց վարժարանը, 1935-ին՝ Անթիլիասի դպրեվանքը։ Դասաւանդել է Սփիւռքի մի շարք հայկական վարժարաններում եւ կրթարաններում։ 1958 թ. հիմնադրել եւ մինչեւ 1974 թ. վերջը խմբագրել եւ հրատարակել է «Սփիւռք» գրական, հասարակական-քաղաքական շաբաթաթերթը։ Հրատարակել է «Խմբապետ Ասլանին աղջիկը» (1967), «Սիփանայ քաջեր» (1967, 1970), «Լեռնականներու վերջալոյսը» (1968), «Լեռ եւ ճակատագիր» (1972), «Անժամանդրոս» (1978) եւ այլ գեղարուեստական, ինչպէս նաեւ գրականագիտական եւ բանասիրական բնոյթի աշխատութիւններ։

Քասունի Երուանդ Հմայեակի (1937)- պատմաբան, գրականագէտ, պատմական գիտութիւնների դոկտոր։ Ծնուել է Հալէպում։ Աւարտել է Պէյրութի Հայկազեան քոլեջը, հետեւել Սէն Ժոզէֆ համալսարանի հայագիտական ամբիոնի դասընթացներին։ 1978-1994թթ. վարել է Հայկազեան քոլեջի հայագիտութեան ամբիոնի, 1994– 1995-ին՝ ՀԲԸՄ «Երուանդ Հիւսիսեան» հայագիտական հիմնարկի վարիչի պարտականութիւնները։ Խմբագրելէ Լիբանանում լոյս տեսնող պարբերականներ։ 1970-ին հիմնադրել եւ մինչեւ 1984 թ. խմբագրել եւ հրատարակել է «Հայկազեան հայագիտական հանդէսը»։ Հրատարակել, կազմել, ծանօթագրել,