Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ՀԱՅ 0Ի«ՈՒՑ2Ի ԴԱՏԸ

Գործիչների մեջ գուցե ամենակարևորն ու ազնիվը, և՛ ընտանի րի համար, որ qlш|шկ(Uiրն I; կրվում, և՛ հասարակության հա– մար, որ <)|աաւկ)է|) անդսսԱ^ր I. պատրաստում, և՛ պետության համար, որ սպնիվ րաղարացիներ I, հասցնում, և՛ աշխարհքի համար, որ լուսավոր մարդիկ Է տալի, նա, ուսուցիչը ունեցել Է գրեթե ամենավատթար վիճակը մեր մեջ։ Նա միշտ եղել Է հալածված ու թափառական մի տեղից մյուսը, մի դպրոցից մյուսը, մի հոգաբարձության քմահաճույքից մյուսը, սիրտը կոտրած, լքված, բեկված ու արհամարհված։ Նրա ռոճիկը կտրելը անցել Է իրերի րնական կարգը, նրա աղքատությունն ու քաղցածությունը համարվում Է սովորական երևույթ և հալածելը՝ անպատասխանատու մի գործ։ Նրա վրա իրավունք ունեն նրա բարձր գործին– ուսման և ուսումնարանի հարգին ու կարգին անգետ մարդիկ, որ կարող են դատել նրան, ազատ համարել երբ քեֆներն ուզենա, ու Էս ամենի առջև դողում Է նրա մաշված սիրտը։ Եվ ժողովրդի սուր միտքը նրա թշվառ վիճակը հավերժացրել Է մի շատ ցավալի բացականչության մեջ.– «վա՛յ քու օրին, վարժապետ..,»։

Էն վերջին ծառան Էլ գիտի, որ իր աղեն իրեն դուրս անելիս պետք Է ասի, թե պատճառն ի՛նչ Է. ադաթ Է, կարգ Է, ամենա– տարրական մարդավարությունն ու արդարությունն են պահանջում, բայց հայ վարժապետը զրկված Է եղել նույնիսկ Էն ծառայի իրավունքից։ Եվ սա եղել Է ընդհանուր օրենք, տեսուչ, հոգաբարձություն թե հոգևոր իշխանություն՝ չեն քաշվել Էսպես վարվելու ոչ միայն դժբախտ գյուղական ուսուցիչների հետ, որ ընկած են մեր երկրի Էս կամ Էն խավար անկյունները գրեթե կիսավայրենի մարդկանց մեջ, այլև մեծ քաղաքներում, կենտրոններում, համալսարանական մարդկանցից բաղկացած ուսուցչական մեծ կազմերի հետ։

Էս վերաբերմունքը դառնությունով լցրել Է հայ ուսուցչի կյանքն ու սիրտը։ Եվ ահա Հովնանյան դպրոցի դեպքը1, շատ դեպքերից մինը, եկավ լցնելու համբերության բաժակը և հրապարակ հանելու նրա լայնածավալ զայրույթը։ Միահամուռ եռանդուն

100