Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1912



«ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»


Վաղուց է, որ մեզանում զգացվում է մի կարգին «Հայոց պատմության» կարիքը։ վաղուց է» որ նշանավոր դեպքերն իրար ետևից գալիս են ու աղաղակում թե՝ հայ ժողովուրդը չանի և չգիտէ իր պատմությունը, նույնիսկ երեկ մեկել օրվա պատմությունը, չգիտի թե ո՞վ է ինքը, ո՞րտեղից է գալիս և ո՞ւր գնում։ Հոգեկան ու մտավոր կուրության մեջ այս տեսակ ժողովուրդը, անուղեցույց խարխափում է նա ինչպես անգիտակից մի խալխ՝ միշտ ենթակա այս կամ այն պատին ու պատահարին զարկվելու փորձանքին։ Եվ փորձանքներն էլ դաս ու խրատ չեն լինելու նրա համար՝ մինչև որ այդ փորձերի ու փորձանքների պատմությունը չունենա աչքի առաջ ու մտքի մեջ, մինչև որ չհասկանա նրանց իմաստն ու փիլիսոփայությունը։ Եվ եթե սխալի ու փորձանքի մեջ ընկնի և պատասխանի կանչվի այս տեսակ ժողովրդի մարդը՝ վերջ ի վերջո նա մի արդարացում կունենա միայն, որ ինքը չի հասկանում իր արածն ու իրեն։ Չի հասկանում ինքը, չի հասկանում և նա, ով պետք է պաշտպանի, չի հասկանում և նա, ով պետք է դատի։ Մի՞թե սրանից ավելի ողբալի դրության մեջ կարող է հայտնվել մարդ արարածն աշխարհքում։ Եվ զարմանալու ի՞նչ կա, որ նա հաճախ կարող է դատապարտվել ու կորչել և անմեղ։


Այժմ հրապարակի վրա դրված է Հայկական տպագրության չորսհարյուրամյակը տոնելու և այդ տոնը զանազան ձեռնարկություններով հավերժացնելու խնդիրը։ Բավական ժամանակից ի

132