որպես գործիդ հազար անգամ ավելի թանկ էր որպես ընկեր, և ինչքան էլ շնորհալի լիներ որպես ստեղծտգործող, անհամեմատ ավելի բարձր էր որպես ստեղծագործություն։ Աստծո հազվադեպ հաշող ու պայծառ ստեղծագործություններից մինն էր նա։
ԵՐԵԿՎԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՅՍՕՐՎԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Նորից ոռնում է հին ծանոթ գույժը — «Տաճկաստանում կոտորում են հայերին»․․․
Նորից կոտորածի մռայլ մղձավանջը ծանրանում է մեր հոգնած սրտերին և Նորից ամենուրեք դալկանում է Արևելքի հին տառապյալը — հայ։ ժողովուրդը։
Ոմանք ասում են՝ սուտ է, կոտորած չկա։ Հայերի դատարկ սարսափն է միայն, որ աղաղակում է այդպես զարհուրելի։ Բայց մեր աշխարհքներին ու կիսավայրենի ժողովուրդներին ծանոթ մարդը ամենայն հեշտությամբ պետք է հավատա կոտորածին։
Եթե մինչև անգամ միայն սարսափն է գոռում այսօր, մի՞թե սարսափը դատարկ բան է, էն էլ սարսափելի երկրում ու սարսափելի ժողովուրդների մեջ։ էդ էն սարսափն է, որ աղաղակում է ամեն կոտորածից առաջ ի լուր աշխարհի։
Մի՛ ասեք, թե սուտ է և ապարդյուն ու թշվառ քաղաքականության մի՛ դիմեք անհույս ու շատ փորձված կողմերում։
Դիտեցեք հայոց պատմությանը, Կովկասի պատմությանը, Արևելքի պատմությանը — նրանք ձեզ կասեն, էդպես է եղել միշտ — սարսափ ու կոտորած, սարսափ ու կոտորած… իսկ վերջին դարերում սարսափի, կոտորածի հետ միաժամանակ կկարդաք, «ս. պատրիարքը գնաց մեծ եպարքոսի մոտ, նրան հավաստիացրին, որ արդեն կարգադրություն է եղած խաղաղությունը վերականգնելու և չարագործներին պատժելու, կամ թե չէ՝ պատրիարքը հրաժարական տվեց…» և դարձյալ սարսափ ու կոտորած, սարսափ ու կոտորած..․
ւտ