էր ծփում «իբրև ծով իմն ահեղ», իսկ նրա դէմ Հայաստանին օգնության եկած բյուզանդական բանակն էր կանգնած իր խաչանիշ դրոշակով «իբրև լեառն ադամանդեայ»։ Եվ մինչդեռ Արևելքի ու Արևմուտքի էս ահագին զորություններն իրար եկած վճռում էին հայ ժողովրդի ճակատագիրը՝ վերև, Նպատի նվիրական բարձունքին հայոց մեծ Ներսեսը գոչում էր. «Առ Տէր՝ բազկատարած հայցմամբ խնդրելով ի նմանէ հայիլ ի խաչակիր դրօշակ խրոյ ժողովրդեան», որի աշխարհքը դարձել էր «սպանդարան մարտիրոսաց»։
Թերևս ավելի սրտառուչ է, երբ շատ դարերից հետո էջմիածնին օգնության շտապող սասաց բատալիոնները Կրասովսկու առաջնորդությամբ Ապարանի լեռներից Պարսկաստանի գահաժառանգ Աբբաս Միրզայի տասնապատիկ ավելի ուժեղ բանակի կըրակի միջով ձգվում էին դեպի հայոց մայր Աթոռը, և մինչդեռ ամբողջ օրը Արարատյան դաշտում, Օշականի ձորում, Մեսրոպ Մաշտոցի գերեզմանի շուրջը որոտում էր պատերազմը, մի ուրիշ մեծ Ներսես սեղան էր հանել Հայաստանի սրբությունները և Լոաավորչի գերեզմանի առջև տարածված ամբողջ միաբանությամբ առ Աստված էր աղաղակում պատերազմի ելքի և պարսկական դժոխքի մեջ այրվող իր ժողովրդի փրկության համար, և աչքերը հանած, լեզուները կամ ոտներն ու ձեռները կտրատած հայ մարդիկ Մայր տաճարի զանգակների տխուր ղողանջյունի վրա սողում էին էջմիածին կամ դեպի քրիստոնյա բանակը։
Եվ զուր չի էդ հողի վրա հայոց եկեղեցին արձան կանգնեցրել հայ ժողովրդի ապագա սերունդներին ի գիտություն։
Այո՛, էդ ամենը պետք է իմանան ապագա սերունդները։
Այսօրվա շատ մարդիկ, հայ թե ռուս, չեն էլ կարող երևակայել, թե ինչպես են իրար հանդիպել հայն ու ռուսը։ Ականատեսներից մինը, հայտնի դեկաբրիստ Ե․Ե․ Լաչինովը, իր «խոստովանությունների» մեջ սաստիկ սրտաշարժ պատմում ու նկարագրում է անցյալ դարի սկիզբներում էդ հանդիպումները;
Նկարագրում է տաճկական, պարսկական ու քրդական գազանությունները, պատմում է, թե ինչպես էին նրանց առաջ սարսափահար փախչում հայերը գեղահան ու տեղահան եղած։ Պատ–
143