որով ողջունամ էր բազմատանջ հայ ժողովուրդը ռուսական ազատարար բաժակին, հենց էնպես աղոթքով ու արտասուքով էլ արձանագրվեց ու հավերժացավ «Վերք Հայաստանի»-ի մեջ, ինչպես են ի խորոց սրտի խոսքերից մինը, որ երբևիցե արտասանել է հայ ժողովուրդը աշխարհքի առաջ, և իր մշտական տառապանքի մեջ է միայն էն ժամանակ է մի իրական օգնություն տեսել, երբ հնչել է եղբայրական հուժկու «Не бойгесь»-ը հանուն արդարության, հանուն քաղաքակրթության։
Մենք հավատում ենք, որ այժմ էլ, երբ վառվում է Անատոլիայի անմար դժոխքը, չի մարած ռուս մարդու լայն սրտի մեջ էդ ազնիվ ու վեհ զգացմունքը որով նա պետք է պարծենա աշխարհքի առաջ, մենք հավատում ենք, որ այժմ էլ, երբ միլիոնավոր մարդիկ կոտորածի առաջ սարսափահար կարեկցության ու պաշտպանության են աղերսում— ռուսական մեծ պետությունը չի հրաժարվիլ Արևելքի մորթվող ժողովուրդներին պաշտպանելու սրբազան ավանդություններից և՝ հիմնվելով միջազգային դաշնագրերով իր ունեցած իրավունքների ու պարտավորաթյանների վրա՝ կարտասանի իր հսկայական «Не бойгесь»-ը. մենք կյանքի փորձով գիտենք ու հավատամ ենք էդ մեծ աժին ու կենդանի ըզգացմունքին և հավատում ենք, որ նա վերջ կդնի հայ ժողովրդի էս անվերջ կոտորածին, վայրենի ժողովուրդների անվերջ բարբարոսությանը, քաղաքակիրթ աշխարհքի էս անվերջ խայտառակությանը։
Ղ․ԱՂԱՅԱՆԻ «ԱՆԱՀԻՏԸ»
Մի քանի տարի սրանից առաջ պ. Լևոն Մանվելյանը Հայոց նոր գրականության վրա խոսելիս մի նկատողություն արավ, թե՝ Ղ․ Աղայանը իր «Անահիտը» վերցրել է Թաղիադյանի «Վեպ Վարսենկտն» գրվածքից։
Ես նրան հայտնեցի իմ գիտեցածը, թե «Անահիտը» ժողովըրդական հեքիաթ է, որի մի վարիանտն էլ «Փեշակը ոսկի ա» վերնագրով տպված է Նավասարդյանի հեքիաթների ժողովածուի