րոնիտների ու սիրիացիների կոտորածը, 1876 թվի բուլղարների կոտորածը, 1892 թվի եզիդների կոտորածը,– կարծեք արդարանում է Գլադստոնի կարծիքը, թե էն սև օրվանից ինչ հայտնվեց Էդ ժողովուրդը, հայտնվեց ինչպես մարդկության թշնամի։Որ կողմը հայտնվեց՝ իր ետևից թողեց արյան լայն հետք, և ուր մտավ նրա իշխանությունը, ամեն տեղից չքացավ քաղաքակրթությունը, անհետացավ միանգամայն։ Ամեն տեղ մտցրեց կոպիտ ուժի իշխանությունը և երբեք չհասկացավ ու չունեցավ օրենքի վրա հիմնած կառավարություն…
Էս պատճառով Էլ Ֆր. Գրինն ասում Է. «Երր Տաճկաստանից Կովկաս ես անցկենում, Էդ միևնույն Է, թե աղապատից պարտեզ ես մտնում, անապահովությունից կատարյալ ապահովության ես անցնում, կարիքից ու ցավից լիության ու բարեկեցության մեջ ես ընկնում («Положение армян в Турции», 268): Այո՛, միանգամայն ուրիշ պատկեր Է Ռուսաստանում։Դրա համար Էլ բոլորովին ուրիշ հարաբերություններ են եղել Էստեղ և ուրիշ հարաբերություններ Էլ պետք Է լինեն։ Էդ պատճառով Էլ մենք Ռուսաստանի համար ոչ այլ ինչ ենք, եթե ոչ ավանգարդ, ինչպես ասում են սովորաբար։ Եվ հավատարիմ ավանգարդ, որովհետև Էստեղ կոտորածներից ազատվել ենք, թվով բազմապատկվել ենք, տնտեսականապես հարստացել ենք, կուլտուրապես առաջ ենք գնացել, և դեռ սպասում ենք ավելի լավ օրերի։ Ռուսաստանն Էլ մեզանից ոչ մի վատություն չի տեսել անցյալում, ապագայում Էլ ոչ մի երկյուղ չունի։ Էս 25—80 տարվա սառնությունն Էլ, որ սկսվում Է հայոց Գեորգ IV թուրքասեր կաթողիկոսի ու Դոնդուկով-Կորսակով հայատյաց կառավարչապետի օրերից, հեշտ կարող Է վերջանալ Գեորգ 5-ի կաթողիկոսության ու կոմս Վարանցով-Դաշկովի փոխարքայության օրով։ Ռուսական սահմանադրությունն Էլ, որ ծանր երկունքով հասունացած կյանքն Է ծնել, ինչ ուզում Է լինի, ինչքան Էլ տատանվի—դեպի առաջ Է գնալու, դեպի ավելի լայն հորիզոններ ու պայծառ օրեր, թուրքական սահմանադրությունը չի որ, անակնկալ ու օտարոտի Պոլսին տիրող բարձունքներից ընկել Է թնդանոթի ռումբի հետ, հար և նման 76 թվականի Համիդյան սահմանադրության և