Այո՛, տոնի առիթով, բայց տոնական զգեստ չեն սրանք, որ տոնի օրը հագնենք ու տոնն անցնելուց հետո հանենք մեր հագից։ Ո՛չ, դրանք գալիս են շատ ապրելու, շատ ապրեցնելու և շատ լուսավոր ու անմահ գործեր առաջ բերելու վեհ ու վսեմ նպատակով։
Դրանց կարիքը վաղուց է զգացված մեր կյանքում, վաղուց են սպասում դրանց, ու շատերն են գերեզման իջել, զուր սպասելով հարազատ ժողովրդի ընդհանուր պաշտպանությանը՝ լույսի ու խավարի ծանր ու սրբազան կռվի մեջ։
Մեզանից մեծ ու հառաջադեմ ազգերի մեջ էլ դպրոցն ու գրականությունը կարոտում են արտաքին օգնության և վայելում են ազգերի ու պետությունների խնամքը, ո՜րքան ավելի ևս անհրաժեշտ պետք է լինի էդ խնամքն ու հոգացողությունը մեզանում։
Եվ շարունակ խոսել, շարունակ գրել, բացատրել ու շեշտել են մեզանում դպրոցի ու գրականության նշանակությունը։ Շարունակ ցույց են տվել, գանգատվել ու հառաչել դպրոցի ու գրականության, ուսուցչի ու գրական գործչի տագնապալի վիճակի վրա։ Շարունակ երազել, ցանկացել ու առաջարկել են հայոց դպրոցն ու գրականությունը ապահովելու անհրաժեշտ գործը։
Եվ ահա էսօր, մեծ տոնի օրը, էդ ցանկությունները մարմին առած կանգնած են հայ ժողովրդի առջև, ու դարերի խորքից նրա վրա նայում են Մեսրոպներն ու Սահակները, եբենացիներն ու Եղիշեները, Նարեկացիներն ու Շնորհալիները, նրանց միջնադարյան ու նոր ժամանակների հաջորդները, նրանց պայծառ գործի բոլոր գործակիցները։ Նայում են նրանց անմահ հայացքները, իսկ մենք խոսքից անցնում ենք գործի։
Բացված է գործի ասպարեզը։
ԿՈՎԿԱԱԻ ՀԱՅՈՑ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԻՐ ՔՆՆԱԴԱՏՆԵՐԸ
Բացվեց Կովկասի Հայոց Գրական Ընկերությունը և, չնայելով իր միանգամայն չեզոք,բարձր ու լայն բնավորությանը, սա
158