Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էլ իր ծննդյան շնորհավորանքների հետ միաժամանակ ենթարկվեց մեզանում հարձակումների ու վիրավորանքների:

Դեռ նոր Էր վերջացել Ընկերության առաջին Ընդհանուր ժողովը, որ պ. պ. Հակ. Գենջյանը ու Սեդրակ Թառայանը սկսեցին իրենց հարձակումները Ընկերության դեմ («Մշակ» №245 և «Ընկեր» 21 հոկտեմբերի)։

Հրատարակվեցին, թե «Խաթաբալան», «Հովիտը», «Տարզըն» ու «Մշակը» չեն մասնակցում Ընկերությանը։ Ապա թե Շիրվանզադեն հայտարարեց, թե հեռու է պահում իրեն Ընկերությունից («Баку» № 245)։

Եվ էս ամենը էն ժամանակ, երբ դեռ նոր է բացվել Ընկերությունը և տակավին չեն վերջացել բացման շնորհավորությունները։

Ինչո՞ւ, ի՞նչ է պատահել, ի՞նչ էն ասում նրանք։

«Մշակը» (№ 248) ասում է, հիմնադիրները կուսակցական ոգով շարժվեցին, փոխանակ իսկական գրողներին հրավիրելու և անգամ ընտրելու ինքնաբերաբար (?), դիմեցին քվեարկության եղանակին, որ ընտրեն նրանց, ում հարկավոր կհամարեն։

էսպես են ասում «Մշակի» խմբագիրները, էն մարդիկ, որ հաստատ գիտեն՝ կանոնադրություն կա մեջտեղը և կանոնադրությունը § 4 ասում Է. «Ընկերության անդամների թիվը սահմանափակված չի և սեռի մեջ խտրության չի դրվում, անդամներն ընտրվում են ընդհանուր ժողովում գաղտնի քվերակությամբ»։

Բայց նրանք, «Մշակի» խմբագիրները, Էն Էլ գիտեն, որ Թիֆլիսում կա Ժուռնալիստների ընկերություն։ Գիտեն, որ իրենք անգամ են Էդ Ընկերությանը։Գիտեն, որ Էդ Ընկերության մեջ Էլ անդամներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ։ Գիտեն, որ նույնիսկ իրենք են մասնակցել Էդ Ընկերության կանոնադրության կազմելուն, որ ասում Է՝ անդամներին պետք Է ընտրել գաղտնի քվեարկությամբ։ Գիտեն, որ էդ միևնույն կարգն Է տիրում և Մոսկվայի ռուսաց գրական ընկերության մեջ։ Էդ ամենը գիտեն, և լավ գիտեն և գտնում են շատ Էլ կանոնավոր։ Բայց… հենց որ խնդիրը փոխադրվեց հայկական հողի վրա ու մեջտեղ