Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եկան հայ գրողները– էդ միևնույն մարդիկ միևնույն կարգը անվանում են կուսակցականություն, ետին մտքով ու չար դիտավորությունով սարքած դավադրություն ու ամեն կերպ ճգնում ու տքնում են գործը տակն ու վրա անել։ Եվ խուլ մնալով հայոց հաստատությունների ու հայ անհատների շնորհավորություններին, ուրախությանն ու նվիրաբերություններին, Էդ մասին տեղեկություն չտալով իրենց ընթերցողներին, այլև մերժելով Ընկերության պաշտոնական շնորհակալությունների տպագրությունը– հրճվանքով արտատպում ու ձայնակցում են, թե Բաքվի «Каспий»-ն ասում Է — Հայոց Գրական Ընկերությունը պետք Է կործանվի.․․

Արդյոք ինչո՞վ բացատրեի Էս հրեշավոր երևույթը, Էս զարմանալի ու զարհուրելի վարմունքը։

«Մշակի» խմբագիրներն ասում են, թե իրենք չեն մասնակցում Հայոց Գրական Ընկերությանը, նաև Էն պատճառով, որովհետև նրա մեջ ընտրվել ու ընդունվել են և ոչ գրական մարդիկ։ Նույն առարկությունն Է անում և Շիրվանզադեն «Баку» թերթի մեջ։

Շատ լավ։ Էս առարկության արժեքը տեսնենք։

Թե «Մշակի» խմբագրությունը, թե Շիրվանզադեն չէին եկել հենց Ընկերության բացումին, հենց աոաջին ընդհանուր ժողովին։

Զէ որ էն ժամանակ դեռ հայտնի էլ չէր, թե ինչ մարդիկ էին ընտրվելու, ուրեմն ո՞նց էին կարող նրանք էսպես մտածել և ինչպես են առաջ բերում էս առարկությունը։

Ինչ վերաբերում է հիմնադիրներին, նրանց անունները հայտնի էին Շիրվանզադեին դեռ կանոնադրության ստորագրության օրից, երբ իր անունը գրել է բժ. Զարգարյանի, բժ. Մինասյանի անունների շարքում, և դեռ նրանց մեջ էլ ամենավերջին տեղը։

Ի՞նչպես պատահեց, միայն նոր միտն եկավ, որ նրանք գըրականության (այլև գիտության ու հրապարակախոսության) հետ ոչ,մի կապ չունեն։

Սակայն դեռ մնամ է ամենից էականը։ Թե , «Մշակը», թե