Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գալ մեր գրականության մեջ– դրա հետ կարող ենք գտնել և մեր խտրականության հանցանքի չափը։

 Հայ գրողը եթե ուզում է գրականության մեջ զգույշ լինի ու խստապահանջ— թող էդպես լինի իր գրչի ու գրականության վերաբերությամբ, ոչ թե ուրիշների առաջ փակի օրենքով թույլ տված հիմնարկության դռները, մի հիմնարկության, որի անմիջական նպատակն է օգնել, զարգացնել ու բարձրացնել։
 Շարունակելով հասարակության կարծիքը գրգռել նորաբաց Հայոց Գրական Ընկերության դեմ՝ «Մշակը» տարփողում է ցավագին բողոքելով, թե Ընկերության ընդհանուր ժողովում ընտրական քվե չստացավ «իսկական գրող Շիրվանզադեն»։ Եվ գի՛տեք երբ է բարձրացնում էս վայնասունը, նույնիսկ նրանից հետո, երբ Շիրվանզադեն ինքը հրապարակավ հայտարարել է, թե ինքը չի եղել Ընկերության ընդհանուր ժողովում, ոչ ոքի էլ չի լիազորել իրեն կողմից երաշխավորելու և չի քվեարկվել, էն էլ ոչ թե պատահմամբ, այլ էդպես է նախորոշել, և էս բացատրությունից հետո էլ նրանք շարունակում են, թե՝ «իսկական գրող Շիրվանզադեն Հայոց Գրական ընկ. մեջ ընտրական քվե չստացավ».,.
 Ի՞նչ է արդյոք սրա անունը, մի՞թե մի մարդ կգտնվի, որ կարողանա մի որևէ մխիթարական բացատ արություն տալ էս երևույթին և մի՞թե հնարավոր են նման դեպքերը շատից քչից իրեն ճանաչող, իր գիրն ու գրականությունը հարգոդ հասարակության մեջ…
 Հավատացնում են, թե կուսակցական է Ընկերությունը։ Մի ակնարկ, միայն մի ակնարկ Ընկերության հիմնադիրների, Ընդհանուր ժողովի թե վարչության կազմի ցուցակին, ասում եմ՝ միայն մի ակնարկ, և բավական է, որ ամեն մարդ համոզվի, թե ինչ անորակելի անբարեխղճության են հասցնում գործը էդ անտանելի հակառակորդները իրենց չար ու փոքրիկ կրքերով։
 Եվ էս ամենը Հայոց աոաջին Գրական Ընկերության հենց աոաջին քայլերի հանդեպ…
 Եվ էս բոլոր չար խոսքերն ու չար մտքերը բնականաբար հանգում են ևս ավելի չար ու դաժան մի եզրակացության, որ