Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դժվարությունները, որ պահված են ձեզ համար և սիրով ու հրճվանքով անցնեիք Էն անդարձ ա դժվար ճանապարհս,որ ընտրում ու բռնում եք ձեր կյանքի արշալույսից։ Եվ որովհետև ձեզ անվանեցի մեր գրականության, մեր ագգի հոգու զավակները, ինչ որ կցանկանայի ձեզ համար, ինչ որ կցանկանա ամեն մի սիրող ծնող իր զավակների համար․ կցանկանայի, որ դուք ավելի բախտավոր լինեք և ավելի բարձր ու մեծ, քան մենք ենք եղել։

«ՀՈՎԻՏԻ» Ս. Հ.-Ի ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆԻ ԱՌԻԹՈՎ

Մի ժամանակ մի Դրամբյան դուրս եկավ։ Էս Դրամբյանը մտածել Էր, որ գրականությունն անտեր Է մնացել, մեջտեղը «լուրջ կրիտիկա» չկա ու Էդ ջափեն իրեն վրա առնելով՝ գլուխը տաքացրել Էր ու Երևանի գյուղերի մեկից վեր Էր կացել շիտակ եկել Թիֆլիս հայոց «գրական մեծություններին սանձահարելու»։ Հենց Էսպես։ Եվ առաջին հարվածը հասավ իմ գլխին։

— Ա՛յ Դրամբյան, ախր ի՞նչ ենք արել։

Թե՝ դուք վերցրել եք այսինչ հեքիաթը Հայկունուց և փող եք դիզում ու փառք վաստակում։

Եվ «Մշակի» «լուրջ կրիտիկոսին» առաջնորդում Էին երկու լուրջ հանգամանք– մինը տգիտությունը, մյուսը հոգու չարությունը։

Այո′ և հոգու չարությունը, նրա համար Էլ ես լուրջ նշանակություն տվի ու մի քիչ Էլ կոշտ բռնեցի։

Եթե միայն տգիտությունը լիներ, Էն առատ տեղեկություններից ու բացատրություններից հետո, որ ես փռեցի մեջտեղը, նա անպայման պետք Է խոստովաներ, որ սխալվել Է, կամ գոնե լռեր։

Բայց որովհետև հոգու չարությանն Էր, որ տաքացրել Էր նրա շատ խեղճ գլուխը և չարության թույնն Էր եռում նրա նեղ սրտում, նա տեղի չտվեց ոչ մի փաստի ու ապացույցի առջև,