Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


շարունակեց կատաղորեն ճեռին ոտին անել էնքան, մինչև ես բաց թողեցի, որ գնա սկի ջրի տակը;

Ես նրան, իր էղ հատկության համար, անմահ էի անվանել։ Եվ ահա, ճշմարիտ որ՝ դարձյալ նա, թեև ուրիշ թերթում, ուրիշ կերպարանքով «Հովիտում», Ս. Հ, տառերի տակ կուչ եկած2։ Բայց ի՞նչ նշանակություն ունի թերթի անունը «Մշակ» է թե «Հովիտ», կամ իրեն անունը Դրամբյան է թե Ս. Հ., էականը նույնն է. նույն բթության հետ նույն չար հոգին, նույն դառը շունչը։

Սակայն սա ի՞նչ է գտել, էս «Հովիտի» չգիտեմ սարկավագ, տիրացու թե պարոն Ս. Հ-ն։

Նույն բանը։

Սա էլ գտել է, որ «Գառնիկ ախպեր» հեքիաթը ես թարգմանել եմ ռուսական «Сестрица Аленушка и братец Иванушка» հեք՛իաթից։ Գտել է, որ ռուսական Ուփկը դարձրել եմ Գառնիկ, հորթը– կով,– Аленушка-ն— Մանուշ, Иваиушка-ն— Մանուկ, և այլն ե այլն։

Եթե միայն էսքանը լիներ, այսինքն գործից բացարձակ անգետ ու անտեղյակ լինելը, ես էս «և այլն և այլն» Ս. Հ-ին կասեի.— տեր հայր, տիրացու կամ պարոն Ս. Հ., էդպես չի, դուք սխալվում եք, էդ հեքիաթը, որ ռուսներն ունեն, հայերն էլ անեն, ե հայերինը թերևս ավելի հին է, քան ռուսներինը։ Գեր– մանացիք էլ ունեն, նրանցն էլ մինչև անգամ հին հայոց հրատարակչական ընկերությունը թարգմանել է, քրոջ ու եղբոր ա– նուններն էլ փոխել, դրել Կարեն ու Մանեն: Թուրքերն էլ ունեն— ասում են Ասկյար ու Թի բլի, վրացիք էլ ունեն, էդպես և բոլոր ազգերը։

Ես ռուսականը չեմ թարգմանել, տիրացու Ս. Հ. կամ պարոն Ս. Հ., այլ հայկականն եմ առել ու մշակել։ Եվ հայկականն էլ մի հատ չի, տիրացու Ս. Հ. կամ պարոն Ս. Հ., Արարատյան տարբերակը կա, Վասպարականինը կա, Տար ո Օինը կա, Շսւհրիա– րինը կա, Թիֆլիսինը կա— տպված։ Դուք միայն ռուսականն եք տեսել, ինչպես երևում է Դրամբյանի նման դարձյալ «դիպվածով» և էն էլ ռուսական միայն մի տարբերակը գիտեք, որ ուլ է դառնում, կան և ուրիշ տարբերակներ, ուր հենց գառն է դառ–

180