Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անմահ։ Ով նրան մին լսեց, մտա անգամ ավելի սիրով կլսի, ով նրան մին սիրեց, էլ չի դադարի սիրելուց։


<ԾԵՐԵՆՑԻ ՄԱՍԻՆ>

Հայոց նորագույն գրականության պատմությունն ասում է՝ Ծերենցը եղավ մեր նոր պատմական վիպագրության հիմնադիրը։ Եվ երբ ետ եք դառնում դեպի 60-ական թվականները՝ ճանաչելու՝ թե ո՞վ էր էդ հիմնադիր վարպետը— ձեր սիրտը լցվում է անկեղծ հրճվանքով։ Չգիտեք նրա ազատասեր ոգու վրա հիանաք, նրա վառ հայրենասիրության ու ժողովրդասիրության վրա զարմանաք, նրա հոգու ազնվության մաքրության վրա ուրախանաք, թե նրա սրտի քնքշտթյան ու ճաշակի նրբության վրա։


Եվ ի՞նչ իմաստուն ու գեղեցիկ է դնում նա իր գործի հիմքը՝ իրեն հերոս առնելով Թորոս Լևոնին, բյուգանդական բանտում փակված հայ իշխանազնը, որ բաստից դուրս փախչելով, հասնում է իր հայրենիքը ազատասիրության շունչ է փչտմ, սիրտ տափս, ոտքի է հանում իր ժողովրդին ու կանգնեցնում է ամուր՝ իր ազատ կյանքով ապրելու։


էսպեսով նա հանդիսանում է մի խորհրդանշան— հայ ժողովրդի ազատասիրության ոգին, մի ոգի, որ թագավորում է հայոց թե պատմական, թե ժամանակակից կյանքի վրա հիմնած գրականության մեջ և զորանում ու ամրանում է ժողովրդական աժով՝ հերոսական խորհուրդներից հերոսներ ծնելով։


Հայոց Գրողների Ընկերությունը էսօր եկել է ծաղիկներով ու զարդարել Ծերենցի գերեզմանը նրա մահվան 25-ամյակի ա–ռիթով։


Սակայն էս ծաղիկները չնչին զարդեր են նրա մեծ շիրմի համար։ Սրանց բոլոր արժանիքն էն է, որ մեր զգացմունքների արտահայտությունն են էսօր։ Սրանցով չպիտի զարդարվի նրա շիրիմը, մի շիրիմ, որ զարդարված է տաղանդի, ժողովրդասիրության ու մաքրության անթառամ զարդերով, թե լավ գրողի, թե ազնիվ մարդու վսեմ առաքինություններով։ Եվ մենք չենք եկել