մեր հանդեսով ու ճառերով նրան բարձրացնելու, այլ եկել ենք՝ նրան հիշելով՝ նրանով բարձրանալու։
Եվ թո՛ղ օրհնված լինի նրանց հիշատակը, որոնք իրենց կենդանության օրով ժողովուրդներին կյանք և շունչ տալուց հետո էլ՝ չեն դադարում իրենց գործերով ու գերեզմաններով էլ ազնվացնելու և բարձրացնելու մարդկանց ու ժողովուրդներին:
Թող օրհնված լինի Ծերենցի հիշատակը։
ՀԱՅՈՏ ԴՐԱՄԲՅԱՆԻԶՄՆ ՈԻ ԵՍ
Ետ եկան դարձյալ իմ «լուրջ կրիտիկոսները»— Դրամյանն ու Ս, Հ.֊ն։ Եվ ստիպված ենք դարձյալ այբ-բեն ասելու։
Ի՞նչ պետք է ասեք. մարդիկ կրիտիկոս են դառել ու իրենք էլ են ցավի մեջ մնացել, մենք էլ. վերջապես՝ ի՞նչ պետք է անեք, հայոց մամուլն է խոսում։
Բայց ցավը մենակ էն չի, որ հայոց մամուլի էս կամ էն օրգանը կարող է էսքան տգետ լինել կամ էսպես տգետ կրիտիկոսներ ունենալ։ Գրական տգիտությունը կամ տգետ քննադատությունը ամեն մի նոր առաջ եկող գրականության մեջ սովոթական երեվույթ է, սակայն մեր մեջ տգիտության վրա ավելանում է վատ հոգին, հոգու չարությունը։
Եվ եթե մի «Մշակ» կամ մի «Հովիտ» սրանց տեղ են տալիս, ձայնակցում են ու հրճվում՝ պատս ասը մենակ գրական տգիտությունը հո չի, այլև հծգու չարությունը, ապականված սիրտը։
Եվ սա Դրամբյան չի արդեն, այլ դրանբյանիզմ։ Ես էլ էդ պես աճառով է, որ կարևորություն եմ տալիս ու լուրջ խոսում էս տխուր երևույթի վրա։
Առայժմ մի կողմ թողնենք ամեն երկրորդական բան, գտնենք գլխավոր հարցն ու կանգնենք նրա վրա։
Պարոն Օ. Դրտմբյանն ու չգիտեմ ինչ՝ Ս. Հ.-ն, կամ մի խոսքով ասենք դրամբյանիզմը— գտել են, որ հայոց «գրական մեծությունները» բանագողությունով են պարապում, ժողովրդական ստեղծագործություններն առնում են ու չնչին փոփոխություններով կամ բառացի հրատարակես և իբրև իրենց ինքնուրույն գրվածք։