Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մի անգամ, երկնքում աստղեր չտեսնելով, պ. Մոճոոյանը բացականչում Է.

«Գոռոզ աստված մի ձեզ հանգցրեց Նախանձելով ձեր ազատ փառքին, Թե՞ անողոք մի բռնակալ ձեզ վանեց Դեպի մութ վայրեր, լայն Տարտարոսին…» (երես 18):

Մի ուրիշ անգամ տեսնելով, որ մի աստղ թոավ, նա հարցնում Է.

«Ասե՛ք, աստղեր… ազատ, շատ փայլեր Նրա լույսիցը ժայթքեցին…» (երես 51):

Այս բոլորի համար պ, Մոճոոյանը մեզ պատասխանում Է,

«Դատարկ Է սիրտս և ամայացա՜ծ… Ա՛խ, ե՞րբ ես տեսել մի չորցած ծաղկի Բուրել ու բացվել գարնան ցողերով» (երես 44):

Եվ այս խոստովանելով հանդերձ դարձյալ ստիպում Է մեզ յուր դատարկ ու ամայի սրտում բանաստեղծի խանդ ու ավյուն որոնել, չորցած ծաղկից բուրմունք ընդունել…

Պր. Մոճոոյանը ոչ թե զուրկ Է թեկուզ փոքրիկ բանաստեղծի երևակայությունից և շնորհքից, այլև հասարակ հիշողություն անգամ չունի։ Նա աոաջին տողում ասածը մոոանում Է մյուս տողում և այդպիսով հառաջանում են խայտառակ հակասություններ, որոնք այնքան շատ են և աչքի ընկնող, որ մարդ ամեն մի ոտանավոր կարդալուց հետո, ակամայից հիշում Է մի ուրիշ այսպիսի բանաստեղծի նշանավոր դարձած տողերր.—

«Կապույտ երկնքում աստղեր են փայլում, Կարկուտ ու կայծակ գլխիս են թափվում»։

Ինքնաստեղծ այլանդակ բառեր ու նախադասություններ

17

2 Երկ. ժողովածու հատոր IV