Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էսօր կանի ընդհանուր տեսությանը և տեղեկություններ կտա մեր նախնիքների բարձր ճաշակից ու մեծագործություններից։


Փտոք ու պարծանք մեր նախնիքներին, որ աշխարհավեր հեղեղների դիմագրավելով հանդերձ, մեզ համար էսքան շքեղ ժառանգություն են թողել, ձառք ու պարծանք գիտության մարդկանց ու հատկապես պ. Թորամանյանին, որ մեր ազգի մեծությանը ավերակների միջից հանելով՝ ոչ միայն օտարների առջև, այլև մեր աչքում դարձնում են մեզ մեծ ու հարգելի։


ԹՈՐՈՄՅԱՆԻ «ԹՆԴԱՆՈԹՆԵՐԸ»

Եվրոպական նշանավոր գիտնականներից մինը մի մասնավոր նամակում գրում Է. «Մենք ճանապարհ ենք թաց անում Թորմանյանի թնդանոթների համար»։


Հարգելի գիտնականը թնդանոթներ անվանում Է պ. Թորամանյանի ուսումնասիրած ու հավաքած հայկական ճարտարապետության Էն նմուշներն, որոնք մոտիկ ապագայում իրենց լուսաբանություններով լույս պետք Է տեսնեն Եվրոպայում։ Ասում են, «դրանք նորություններ են Եվրոպայի համար» և այժմ դրանց մասին ծանոթություններ են տալիս եվրոպացիներին, այսինքն՝ ճանապարհ են թաց անում Թորամանյանի թնդանոթների համար։


Այո՛, դրանք թնդանոթներ են, հայկական թնդանոթներ, և թնդանոթներից ամենաազնիվն ու ամենաուժեղը, որ երբևիցե հընարել Է մարդը իրենց հետ տանում են հայ ժողովրդի ստեղծագործական հանճարն ու կարողությունը, գնում են հայերի համար նվաճելու լուսավոր ազգերի սերն ու համակրությունը, հարգանքն ու հիացումը։


Հիրավի, գործիչները նման են զորավարների և նրանց գործերը թնդանոթներ են, որոնք տիրում են հեռավոր տարածություններ ու ժամանակներ։


Բայց ինչպես ամեն մի զորավար հաղթությունը տանելու համար իր թիկունքին պետք Է ունենա մի ոգևորված ու հավատա–