Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1896

1896

ԱՐԳԵԼՔՆԵՐ


Մի շատ նշանավոր խնդիր, մի անբուժելի խոց է շոշափում «Մշակի» № 104-ի առաջնորդող հոդվածը– «Արգելքներ կյանքի մեջ»։ Այդ՝ գաղափարի և իրական կյանքի անհաշտությունն է, ծրագիրների և նրաանց գործադրության տարբերությունն է, որ մենք ամեն օր տեսնում ենք մեր կյանքում։ Բացատրում են վարչական անկարգության վնասակարությանը» և սակայն հարատևում է այդ անկարգությանը, տգետ քահանաների դեմ են խոսում, և նրանք ևս առավել բազմանում են օրեցօր, դպրոցական կարգ ու կանոն են ցույց տալիս և դարձյալ քմահաճույքն ու կամայականությունն են տիրում նրանց տեղ, և շարունակ համանման երևույթներ;

Հիրավի, ծանր արգելքներ են Սրանք են, որ եռանդ են մաշում, հոգի են հուսաբեկում, սիրտ են մեռցնում և հասարակության զարգացման գործը դանդաղեցնում են, ձգձգում են Երկար տարիներով։ Սակայն որքան շատ են ցավեցնում՝ այնքան էլ հեշտ են բացատրվում այս տեսակ երևույթները։ Ընդհանրապես նա, որ գաղափարներ է քարոզում ու ծրագիրներ է մշակում, ոչ գործ ունի ձեռքին, ոչ գործելու իրավունք, իսկ նա, որ գործելու պաշտոն և մտքեր իրագործելու կարողություն ունի, չի ըմբռնում այն գաղափարները, որ կյանքի հառաջադիմությունն են պայմանավորում, չի ընդունում այն ծրագիրները, որ բարեկեցություն են պահանջում։ Գործերի վրա նա իր առանձին հասկացողությունն ու