միակ աշխատավոր վերջին շունչի վրա էր։ օրհասական րոպեին նրա գլխի վերևը կտրել են գյուղական դատավորն ու վաշխառու Գրիգորը։ Գրիգորը երեք տարի աոաջ 60 ռուբլի է տվել, այժմ եկել է այդ պարտքի տեղ Ալեքսանից պահանջում է նրա 200 ռուբլիանոց այգին։ Այդ առանց թղթի չի կարող լինել և վարժապետը նրա համար է կանչված, որ այդ թուղթը գրի, դատավորն էլ վավերացնի իր կնիքով, թե այսուհետև Ալեթսանի այգին անցնում է Գրիգորին 150 ռ. պարտքի տեղ։
— «Մի՞թե 90 ռ. է տոկոսը, զարմանալով հարցրի ես, ա– սում է ուսուցիչը։
— Մեր գյուղերում այդպես են հաշվում… ասաց դատավորը ժպտալով։
Հարցնում են հիվանդին, թե համաձա՞յն է։ Հիվանդը չկարողացավ խոսել, ձեռքով նշան արավ. չհասկացան ինչ էր ուզում ասել։ Ապա խոսեց հիվանդի՝ անկյունում կուչ եկած կինը, թե «գրի՛ր, վարժապետ, թեև այդ փողից միայն 30 ռ. ենք ստացել…»։
Ես գրեցի։
Հիվանդը վերջին շունչի վրա էր։ Նրանից հետո տասնամյա փոքրիկ որդին և մաշված ու հյուծված կինը պետք է մնային առանց մի կտոր հացի։
— Թշվառնե՜ր…
Հետո Ալեքսանը մեռավ, թաղվեց և այլն, այդ ոչինչ, դրան Ուսում են «մեռավ—մեռոնվեց»։ Նշանավորը վարժապետի հետևյալ երեք նախադասություններն են.
— Մի՞թե 90 ռուբլի է տոկոսը, զարմանալով հարցրի ես։
— Ես գրեցի։
— Թշվառնե՜ր…
Այս երեք նախադասության մեջ է դրաման, ահա հենց այստեղ է ամենամեծ արգելքը կյանքի մեջ։ Մարդն ուսուցիչ է, ինտելիգենտ մարդ է. նրա սովորած բոլոր գաղափարները դատապարտում են վաշխառությունը, նրա կարդացած բոլոր գրքերը բողոքում են վաշխառվի դեմ, գիտե, որ տերությունը մինչև անգամ խիստ օրենքներով մաքառում է այդ