Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անիրավության դեմ, նրա իմացած բոլոր տեղեկությունները պատմում են, որ մի քստմնելի ոճիր Է, որ կատարվում Է մահամերձ աղքատի օջախում, նրա խիղճը ներսից աղաղակում Է այդ անիրավության դեմ, և այսուամենայնիվ Գրիգորի ու դատավորի հետ նա կազմում Է մի մռայլ երրորդություն, որ եկել է կեղեքելու ծերունու սիրտը իր վերջին շնչին և կատարյալ դարձնելու ու անապավեն ընտանիքի թշվառությունը։ Եվ այդպես Էլ անում են։

Դրանից հետո նա աղավնու ձևերով անում Է իր պատմությունը, հավատացած, որ դատավորն ու Գրիգորն են մեղավոր այդ եղեռնական գործի մեջ, որ ինքը միայն մի անմեղ բան է արել– գրել Է։ Նրա խիղճը հանգիստ Է, որովհետև (ասում Է) «գյուղական ուսուցիչը եթե ուզում Է մի քանիսի համակրությունը գրավել (!!)„ պետք Է գրագրի պաշտոն Էլ կատարի»։ Իսկ դատավորն ու Գրիգորը ասում են «մե ր գ յ ո ւ ղ ե ր ո ւ մ ա յ դ պ ե ս են հ ա շ վ ո ւ մ»… Թե վատ բան Էր, ինչու վարժապետը գրեց ու ոչինչ Էլ չասաց։ Նրանց խիղճն Էլ Է հանգիստ,— բոլորը հանգիստ են։ Սակայն մի տուն են քանդել երեքը միասին– մեկը վաշխառու, մյուսը դատավոր, երրորդն ուսուցիչ, որ այնքան միամիտ կերպով ընթերցողին ասում Է՝ նրանց թշվառության թուղթը «ես գրեցիր և, ետ նայելով դեպի սև տունը, բացականչում Է «Թշվառնե՜ր»… Ես համոզված եմ, որ այս բոլորն անցնելուց հետո •դատավորն և Գրիգորն Էլ մի-մի ցավակցական բացականչական կանեին— «Խե՜ղճ Ալեքսան», կամ սրա նման մի բան, և դրանից հետո եկեք իրարից զանազանեցեք մի գռեհիկ դատավոր, մի վաշխառու, մի վարժապետ։

Ահա արգելքը, որ հուսահատական մտածմունքներ է հարուցանում, որոնք տխուր ձայնով աղաղակած են ձեր սրտից, թե հասարակության կյանքի ու բախտի վրա դեռ երկար Է տևելու չարության ու տգիտության բռնությունը, որովհետև գաղափարի մշակն Էլ Է նրանց կողմը։