«Причти меня к своим рабам^ верь, что твш лодгпада я»...
էստեղ չըրաղը лампада չի և բնավ ճրագի նշանակություն չունի։ Ախվերդյանը, ճշմարիտ է, բացատրությունների մեջ, դրել է ճրագ, բայց նշանակել է և բառի երկրորդ նշանակությունը, թե՝ մեկի չրաղը էն մարդն է, որին նա նվաստ վիճակից առաջ Է քաշում, պահպանում ու մարդ շինում։ Սայաթ-Նովեն Էլ իր յարին ասում Է՝ հաշվի՜ր, թե դու ես ինձ մարդ շինել, թե ոչնչութունից՝ քո ստեղծած մարդն եմ ես ու «թող դըրանըտ նընգած ըլիմ»…։
Էս տեսակ սխալների մեջ կպրող ես ընկնել տեղ-տեղ նաև մեր բանաստեղծների մյուս երգերը թարգմանելիս, եթե թարգմանեն Էնպես, ինչպես տպագրված ու մեկնաբանած են թե Քուչակը, թե Սայաթ-Նովեն, թեպետ և երկու գիրքն Էլ շատ բարեխիղճ ու հմուտ մարդկանց ձեռքով են անցել։
Օրինակ.
Քուչակի մեջ 66 երեսում ասված Է․
«Ով իմ եարիս պագ առնու, նա պակսի՛ աղջկանցն ի լուսոյն»։
Ես կարծում եմ, պետք Է լինի․
«…ա չ ա ց ն ի լուսոյն»։
68 երեսում ասում Է.
«Երթամ չի կենամ ի հոս, ուր երթամ հոն ալ չի կենամ․ Երթամ քանց Հռոմն ի վար վտարիմ, այլ իսկի չի գամ. ԹԷ գան ու զիմ տեղն ասեն, նա հեռու եմ, այլ հեռանամ։ Թէ գան ու զիմ տեղն ասեն, նա զընճիլն եմ, կտրեմ ու գամ»։
Ես կարծում եմ պետք է լինի
242