Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


1&97

If շ ա կ ի № 40-ում նրա Գրողն1 ասում է. «Մի երիտասարդ Հովհաննես Թումանյանց. բայց թողնենք նբան,— «զի ոչ գիտէ զինչ գործէ>, նա ինքն իբան թաղեց հենց իբ հողվածով, ?տի մեջ, նա, խուժանի այղ հարազատ զավակը, արիստոկրատական ծիրանի հագած, արշավանք է սկատմ խ ո t ժ ա ն ի դեմ։ Սազ է գալի պո լսական առածը* ո՛վ դարք, ո՛վ բարք,,*»։

Այս տողերը ես արտագրում եմ և պատասխանում, որովհետև այնպիսի խոսքեր կան, որ տեղն եկած ժամանակ չասելը ուղղակի հանցանք է, որ կարող է մնալ ծանրացած մարդու սըր– սփ՛և խղճի վրա։

Ինչ վերաբերում է թաղելուն՝ ես այդ համարում եմ մի շատ անզոր ե միամիտ մասխարություն, որ միմիայն այնպիսի մարդիկ կանեն, որոնց համար Մշակի էջերից դուրս, էլ աշխարն ու կյանք չկա։ Այդպիսի մարդիկ նման են խլուրդի, որ ինչ բանի որ դունչը դիպչում է, միայն այն է ընդունում, և նրանից դենը էլ բան չկա։ Թողնելով դրանց՝ այդ խելքից ու բարոյականությունից զուրկ՝ ձգտումները, որ մաքրության վկայական: են բաժանում, գործչի ատեստատ են տալիս, կյանքի ու թաղման վճիռներ են կարդում, թողնելով այդ ձգտումները, որոնք որքան զազրելի են, այնքան էլ արժանի են լուրջ ուշադրության, որպես բարոյական անկման ահռելի նշաններ,– ես ուզում եմ խոսել

23