Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այժմ պ. Բրյուսովը» հայոց բանաստեծությունից անցնում է պատմությանը։

Հայոց պտմությանը..

Նախանցյսւլ դարու վերջերն Էր, որ ռուսները նոր ոտք դրին Վրաստանի սահմանները¹։ Շատ ցավալի պատկերներ բացվեցին նրանց առաջին Էդ գեղեցիկ ու դժբախտ երկրում։ Էդ տխուր պատկերներից մեկն Էլ նոր ավերած Թիֆլիսն Էր², ուր շատ դիակների թվում կար և մի սրահար ծերունի կրոնավորի դիակ՝ օրերով բերդի եկեղեցու դռան մեջտեղը ընկած։ Սայաթ-Նովայի դիակն Էր դա, որ իմ կարծիքով, Էդ ժամանակ արքեպիսկոպոս Էր Դավիթ անունով և թեմի առաջնորդը։ Սայաթ-Նովան— որ կնշանակի երգի թագավոր, երաժշտության տեր։ Հանճարի կնիքը ճակատին, քրիստոնեության խաչը ձեռքին, դաշույնը խըրած իր ազնիվ ու մեծ սրտի մեջ։

Եվ ինչո՞ւ չի կարելի Սայտթ-Նովային նկատել որպես հայ ժողովրդի կյանքի ու տանջանքի խորհրդանշանը— նրա պատմությունը։

Հանճարի կնիքը ճակատին, քրիտտոնեաթյան խաչը ձեռքին, դաշույնը սրտի մեջ…

Եվ երբեք չցամաքեց Էդ արյունոտ դաշույնը, ոչ նրանից առաջ, ոչ Էլ նրանից հետո մինչև Էսօր…

Հայոց պատմությունը դարերի անվերջ մաքառում եղավ, որ կարողանար ետ մղել Էդ սպանիչ դաշույնը իր սրտից, և իր լավագույն զավակներն Էդ կռվի մեջ մաշեց ու սպառեց։ Էսօր Էլ իր զավակները միացած ռուսական մեծ բանակին ու լավագույն ժողովուրդներին՝ ասես թե հազար-հազար ձեռքերով ձգում են ու ճգնում են հանեն Էդ դաշույնը մեծ Սայաթ-Նովայի սրտից։

Բայց պետք Է ճանաչել Սայաթ-Նովային ու ծանոթացնել աշխարհքին, որ ամենքն Էլ համոզվեն, թե չի կարեյլի հավիտյան թողնել Էդ դաշույնը նրա սրտում…

Գնանք լսելու մեր լավ, մեր հռչակավոր բարեկամին, թե ի՞նչ Է ասում հայոց պատմության մասին, հայի դարավոր տառապանքի ու մաքառումի մասին, և հայի ապագայի մասին․․․