Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ՏՈՆԸ

1616 թվականի ապրիլի 23-ին Անգլիայամ վախճանվեց Շեքսպիրը, միևնույն օրը Իսպանիայում վախճանվեց Սերվանտեսը

  մի օրում գերեզման իջան երկու գրական հսկա, որ ոգեպես հարություն առնելով ու    բարձրանալով համաշխարհային գրականության հորիզոնի վրա կանգնեն ու մնան ընդմիշտ՝ այլ մեծերի շարքում՝ երկու պայծառ արեգակ կամ բանաստեղծության ամենատես աչքերը՝ հավիտյան բացված մարդկային կյանքի ու բնությոան վրա։
  Էս տարի, ապրիլի 28-ին՝ լրանում է սրանց մահվան երեքհարյուրամյակը։
  Համաշխարհային աղետալի պատերազմի ընթացքում շատ տոներ եկան ու անցան չտոնված, բայց էս մի տոնը պետք է տոնի ամբողջ կուլտուրական աշխարհքը։ Պետք է առնեն և՛ պատերազմից հեռու կանգնած ժողովուրդներն իրենց խաղաղ քաղաքներում, և՛ կռվող ազգերը իրենց խրամատներում, և անգլացին, որ ծերատիր է ծնել, և՛ գերմանացին, որ Շեքսպիր է սիրել, ու որդեգրել,և ռուսը, և՛ ֆրանսիացին, և՛ իտալացին, և՛ ավստրո-հունգարացին,– ամե՜նքը, ամե՜նքը, մինչև ուր հասել է Դոնքիշոտի ազնիվ խելառության համբավը, մինչև ուր հասնում է Շեքսպիրի աստվածային բռնակալությունը, որ մարդկային հոգին ազատագրելով ամեն տեսակ բռնակալություններից՝ միայն ստեղծագործական ոգու իշխանությանն է ենթարկում։
  էս տոնը վրա է հասնում սգավոր մարդկությանը՝ որպես մի համաշխարհային միություն, թե՝ ազգերը միայն ավերիչ թնդանոթներ չեն ղրկում իրար, այլև ստեղծագործող հանճարներ թե նրանք միայն իրար չեն ծվատում ու իրարից խլում, այլև փոխադարձաբար իրար տալիս են է՛ն ամենաբարձրը, ինչ որ կարող է մարդը երազել, թե նրանք ունին էն տեսակ կապեր, որոնք միշտ մնում են սրբազան, ամուր ու անսասան, նույնիսկ և էն ժամանակները, երբ պատառոտված ու ոտնակոխ են եղած արքայական կնիքներով կնքված ամեն դաշնագիր։