Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


©եքււպիր ու Սերվանտես..* Համլետ ու Դոնքիշոտ. .

Նքանք Էին, որ հունականի ֆատալիզմից ու միջնադարյան միստերիայից* այլև Իսրայելի Եհովայի ահավորությունից ազատագրեցին մարդկային միտքը, պալատներից ու վանքերից դուրս բերին գեղարվեստն ու գրականությունը Էս լեն ու արձակ արև աշխարհքը և տիրողներին բերին ցիփ մերկացրին ժողովուրդներէ աոջև ու ցույց տվին մարդը՝ մինը իր բարձր հումորով, մյուսը կյանքի ամենակողմանի ու խորին ըմբոնումով ու հանճարեղ վերարտադրումով, և իրական կյանքի վրա դրին համաշխարհային նոր գրականության սկիզբը։ Էսպեսով՝ նոր գրականությունը դարձավ Էն թարմ, աոողջ օդը, որ Վերածնության շըր– ջանից սկսած շնչում է մարդկությունը, և, միշտ նոր ուժ առնելով, իրար ետևից նորանոր հորիզոններ է նվաճում՝ անդադար ընդարձակելով իր կյանքի ու աշխարհայացքի սահմանները։

Մենք էլ՝ ամբողջ քաղաքակիրթ աշխարհքի հետ միասին պետք է տոնենք էս մեծ տոնը։

Հայոց գրական Ընկերություններն ու դպրոցները հանդիսավոր գրական երեկույթներ պիտի կազմեն, հայոց մամուլը պետք է պատշաճավոր հոդվածներ նվիրի, և հայոց թատրոնը տոնական ներկայացումներ պիտի տա՝ Օեքսպիրի մահվան երեքհարյուրամյակին միացնելով և հայ հանճարեղ Համլետի՝ Պետրոս Ադամյանի մահվան քսան հինգամյակը։

ՈՂՋՈԻՆՈԻՄ ԵՆՔ

Զարմանալի է մեր ազգի կենսունակությունը, ես լիքն եմ էդ մեծ կենսունակության անսասան հավատքով։ Կենսունակություն էլ որ ասում եմ՝ ասում եմ խոսքի բարձր ու ազնիվ իմաստով։ Եվ ոչ մի բռնակալ, և ոչ ւֆ բարբարոս երբեք չի կարողացել նը– վւսճել ու ընկճել հայկական ցեղի էդ հզոր հատկությունը։ Ամեն անգամ, էսմենմիբռնակալի հայ ժովովուրդը կարող Էր կրկնել Վարդանանց խոսքը, թն^ դա կարով ես հայի մարմինը տանջել,

24^