խուժան բաոի մասին» որի պատասխանատվությունն ընկնում է Ի՛նձ վրա:
Այդ՝ վերև արտադրած տողերը, վերաբերում են Տ ա ր ա զ ի 12-ում2. տպած իմ նամակին, որի մեջ Հրատարակչական Ընկերության վերջին ընդհանուր ժողովի մասին խոսելիս՝ ի միջի այլոց ասել էի. «Իր խուժանական լոգիկայով նա (ընդհանուր ժողովը) մինչև անգամ հնարավոր գտավ իր սև քվեների բազմության առաջ դնել պ. Շիրվանզադեի պատվի խնդիրը և այլն»։ Այստեղից շատ պարզ է, թե ո՛ւմ են վերաբերում իմ բառերը, բայց եկեք տեսեք, որ աչքակապության մի եղանակ կա և հրապարակախոս կոչված արարածների մի ցեղ, որոնց դիպար թե չէ, կսկսեն ոռնալ— օ՜, ժողովուրդ, օ՜, ժողովրդի իրավունք, օ', հասարակություն… որ ժողովուրդն էլ կարծի, թե ճիշտ որ այդ պարոնների և իրան մեջ մի ընդհանուր բան կա, մի կապ կա, և նրանց դիպած հարվածն իրան՝ ժողովրդին է վիրավորում։ Այս եզվիտական սկզբունքին հավատարիմ՝ այժմ էլ այդ Մշակի Գրողը իմ գրածը խեղաթյուրում է և ինքը զարմացած, գրաբար բացականչություններով, ո՛վ դարք, ո՛վ բարք աղաղակելով, ուզում է ուրիշներին էլ զարմացնել, թե տեսեք ժամանակն ի՛նչպես է խարաբ եղել, որ Հովհաննես Թումանյանցը, խուժանի հարազատ զավակը՝ արշավանք է սկսում խուժանի դեմ։ Իհարկե, հասկանալի է, թե ինչ է սրա հետին միտքը, ինչպես է ուզում ընթերցողին տրամադրել, ինչպես է ուզում մտքեր պըղ– տորել։ Բայց ես կպարզեմ, իսկ պարզությունը այդպիսների մահն է։
Նախ և առաջ մի հարց, հառաջադիմական թերթի ազատամիտ Գրող, ի՞նչ զարմանք, եթե խուժանից դուրս եկած մարդը կռվի խուժանի դեմ։ Ձեր կարծիքով մի՞թե այդ այնքան դատապարտելի գործ է, որ դրա համար կարելի է մարդու թաղել և գրաբար աղաղակել՝ զի ոչ գի տ է զինչ գործ է… ո՜վ
24