Ազգային-պետտկան օժանդակությանը անհրաժեշտ է դառնում մանավանդ էն երկրներում, ուր ժողովուրդը, թեկուզ և զարգացած, բայց իր քանակով փոքր է, օրինակ մի Շվեդիա, մի Նորվեգիա, մի Դանիա, նրանց գրողը, թեկուզ և Իրանն լինի, չի կարող հույս դնել իր ընթերցողների քանակի վրա, և ազգային պետական օգնությունն անհրաժեշտ է եղել, որպեսզի նա ապրեր, զորանար ու դառնար համ[ա]եվրոպական կամ համաշխարհային գրող։
էսպես է եղել ամեն ժամանակ, բոլոր երկիրներում։ Սկսեցեք Պարսկաստանից ու Հնդկաստանից, վերցրեք եվրոպական նոր ազգերը ու գնացեք մինչև լատինական ու հունական գրականությանները։ Սակավ բացառությամբ ընդհանուր երևույթ է, որ արվեստները, գրականությունն ու գիտությունը ծաղկել են ազգի ընդհանրության և կամ մեծ մեկենասների ուժեղ պաշտպանության օրերում և կարճ ժամանակում հրաշքներ են կատարել, կենդանության հզոր շունչ են ներշնչել ազգերին, մեծ թափ են տվել կյանքին, մշտական փայլ ու համաշխարհային հռչակ են վաստակել իրենց հայրենիքների համար։
Եթե լսում եք մի Օմար Խաայամի, մի Վիրգիլիոսի, մի Գյոթեի, մի Շեքսպիրի և կամ սրանց նման մեծ ստեղծագործողներից մեկի կամ մյոաի անունը, պետք Է իմանաք, որ նրանք իրենք Էլ մի մի մեծ ստեղծագործություններ են, որոնց ստեղծագործությանը մեծ չափով մասնակից են իրենց հայրենիքները և իրենց շրջապատը։
Սակայն ինձ կառարկեն՝ թե Էն ազգերը, որոնք պետություն անեն, կարող են ազգովին Էլ կազմակերպել ու հոգալ, մենք ի՞նչպես կազմակերպենք ու ո՞րտեղից հոգանք մեզանում արվեստների, գրականության ու գիտության զարգացման հոգսը։
Հետևյալ անգամ Էդ մասին կխոսենք, թե որտեղից կարելի Է հոգալ և ինչպես կազմակերպել։
III
Եվ ահա եկանք կանգնեցինք ամենադժար հարցի առաջ, թե՝ ո՞րտեղից։ Ո՞րտեղից պետք Է հոգա հայ ժողովուրդը իր մեջ