Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գեղարվեստը, գրականությանն ու գիտությանը ապահովելու զարգացնելու գործը։

 Ես կպատասխանեմ.— Որտեղից հոգացել Է ու հոգում Է, Էնտեղից էլ պետք է հոգա։ Միայն մի տարբերությամբ, որ իր միջոցները պետք է դասավորի ու ծախսի ոչ էնպես, ինչպես արել է մինչև օրս։
 Ահա մեր ընկերություններից ամենահինը– Բաքվի Մարդասիրական Ընկերությունը3, որը ոչ թե կարող է, այլև աոաջինն է եղել, որ դեռ սրանից քսան տարի առաջ հարց է հարացել, թե կենսաթոշակներով պետք է ապահովել հայոց գրականության զարգացումը և նույնիսկ սկսել էր համեստ չափերով իր որոշումը իրագործել՝ հետզհետե մեծացնելու խոստումով, արդեն երեք–չորս հոգի էլ թոշակ էին ստանում, երբ գալիցինյան ռեժիմի առջև փակվեց ու ընդհատվեց։
 Նա կարող է նորից վերադառնա իր հին որոշումին և ավելի մեծ չափով, քանի որ պարզ տեսնում է, թե մի ազգ ստեղծելու բարձրացնելու և պահպանելու գործում ինչ կարող են անել գեղարվեստը, գրականությունն ու գիտությունը։

Ահա Պետրոգրադի Եկեղեցական Խորհուրդը4, որ մեծ միջոցներ ունի իր տրամադրության տակ, ամեն կերպ աշխատեք է հայ ազգային կուլտուրայի բարձրացման համար, որը խոշոր գումարներ է տվել և՛ ուսանողության, և՛ ուսումնարանների, երբեք չի խնայիլ էս տեսակ մի ազգային հոգևոր-մտավոր շարժման նըպաստելու։

 Ահա Նոր նախիջևանի եկեղեցական հոգաբարձությանը5, որ հենց պ. Չալխուշյանի վկայությամբ, մի հարուստ հաստատություն է ու տարեկան հարյուր հազար է ծախսում ազգային կըրթության վրա ու հիասթափվում, որովհետև իր ընտրած ճանապարհով իր սաները միշտ դառնում են իրենց խորթ ու օտար։ Նա, Նոր Նախիջևանը՝ Գամառ–Քաթիպայի ու Նալբանդյանի ծընընդավայրը, որ էնքան մեծ դեր է խաղացել մեր գրականության և ազգային գործերի մեջ և խաղում է տակավին, նա երբեք չի զլանալ իր միջոցները նրանց, որոնք ոչ թե օտարանամ են, այլ օտարացումի դեմը հանդիսանում են հզոր պատնեշ և խորթա–