Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցածներին էլ վերադարձնում դեպի հայրենի ժողովուրդն ու հարազատացնում։

Ահա Կովկասի Հայոց Բարեգործական Ընկերությունը6, որ էնքան ուշադիր ու նախանձախնդիր է ազգային լուսավորության գործին, և որը նույնիսկ գումարներ ունի իր տրամադրության տակ՝ հատկապես գրականությունը խրախուսելու համար։

Ահա, վերջապես, £աքվի Հայոց Կուլտուրական Միությունը7, որի ամենաառաջին նպատակներից մեկը հենց մեր առաջադրած խնդիրն է։

Ո՞վ գիտե, գուցե կան ե ուրիշ ազգային համանման հաստատություններ, որ ես այժմ չեմ հիշում, բայց հենց սրանք էլ բավական են մինչև օրս մեր մեջ չտեսնված մի գեղարվեստ ական-գըրական-գիտական շարժում առաջ բերելու համար։

Սրանց շարժվելու դեպքում անկասկած առաջ է գալիս մի բարձր տրամադրություն, գործը՝ լուրջ կազմակերպեք ան պես՝ ներշնչելու Է հաստատուն հավատ ու վստահություն և հրապարակում հայտնվելու են իրենց ազգի քաղաքակրթությանը նախանձախնդիր շատ ազնիվ անհատներ — կտակարաններ ու մեկենասներ։

Արդ, ակներե Է, որ միջոցն Էլ կա, Էն Էլ, եթե կուզեք՝ առատ– առատ։ Հարկավոր Է միայն գործի կարևորության գիտակցությունն ու բարի կամքը։

Միջոցը եղել Է միշտ ե ամեն տեղ։ Անգլիայում Էլ միջոց կար, բայց ավանդությունն ասում Է, թե Շեքսպիրը՝ սկզբներում, Դլոբոա թատրոնի դռանը՝ թամաշա եկողների ձիանքն Էր պահում, մինչև Որ հազարավոր թամաշավորներից մեկը, հոգու աչք ունեցող մեկը, մի Սսուտհամտոն, նկատեց, որ Էս մարդը ձի պահելու համար չի աշխարհ եկած, որ սովորական հացակերի մեկը չի, թևեր ունի, ե լիասիրտ միջամտեի թևերը լայն տարածելու հնարավորություն տվեց, ու նա Էլ խոյացավ դեպի վեր, մինչև երկինք։

Եթե գնահատողի սուր աչքը չլիներ և Անգլիայի օդը, թերևս մի Շեքսպիր մնար, եթե ոչ սոսկ ձիապան, համենալն դեպս մի խանգարված ու անհաջողության մատնված գրական մարդ։